13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Ուշագրավ. այսուհետև ձայնային հաղորդագրությունները կջնջվեն մեկ անգամ լսելուց հետո

WhatsApp-ում հնարավոր կլինի ուղարկել ձայնային հաղորդագրություններ, որոնք կջնջվեն մեկ անգամ լսելուց հետո:

Զրուցարանի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ նշված է, որ WhatsApp հավելվածում հնարավոր կլինի ձայնային հաղորդագրություններ ուղարկել, որոնք ավտոմատ կերպով կջնջվեն մեկ անգամ լսելուց հետո։

Գործառույթը գործարկվել է դեկտեմբերի 7-ին:

Մեկանգամյա ձայնային հաղորդագրությունները հասանելի կլինեն ամբողջ աշխարհում առաջիկա մի քանի օրվա ընթացքում:

Նման հաղորդագրությունները կնշվեն հատուկ պատկերով, որը նախազգուշացնում է, որ ձայնագրությունը կարելի է լսել միայն մեկ անգամ:

Ընկերությունը պնդում է, որ WhatsApp-ի բոլոր անձնական հաղորդագրությունները, ներառյալ ձայնային հաղորդագրությունները, գաղտնագրված են ծայրից ծայր:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ