21 Փետրվարի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ապագա պատմաբանները կգրեն՝ Նիկոլի ու ՔՊ-ի ձեռքերն արյունոտ էին, իսկ ուղեղները՝ ջրիկ․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանով (4)

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ապագա պատմաբանները կգրեն՝ Նիկոլի ու ՔՊ-ի ձեռքերն արյունոտ էին, իսկ ուղեղները՝ ջրիկ։
Ակնհայտ է,որ նույնիսկ ամենաորակյալ ժավելն էլ չի կարող մաքրել Նիկոլի «ձեռքերի արյունը»։

Նիկոլը բերել է պատերազմ։
Նիկոլն է հրաժարվել 2020-ի հոկտեմբերի 19-ին պատերազմը դադարեցնել։
Հոկտեմբերի 19-ից հետո ով զոհվել է,զոհվել է ուղիղ Նիկոլի պատերազմը չդադարեցնելու մեղքով։
Ցավում եմ,որ շատերը կորոնայի ժամանակ հիշողության կորուստ ունեցան ,բայց ես լավ հիշում եմ հոկտեմբերի 19-ի հանդիպումը,որտեղ Նիկոլը մի շարք մտքերով կիսվեց.

1. Պատերազմը փաստացի պարտված է արդեն ./ուշադիր եղեք,դա ասվել է 2020 -ի հոկտեմբերի 19-ին,իսկ պատերազմը դադադեցվեց միայն նոյեմբերի 9-ին/:
2. Ունենք շատ մեծ կորուստներ.
3. Պուտինից առաջարկ կա «5 պլյուս 2» տարբերակով դադարեցնել պատերազմը՝Ալիեւը համաձայն է։
4. Խնդրել եմ Պուտինից ՝Մեղրիից մինչեւ Տեղ ու Վարդենիս ռուսական դրոշներ տեղադրեն,որ Սյունիքի վրա ագրեսիա չլինի։
5. Եթե այս պայմաններով չկանգնեցվի պատերազմը,չեմ բացառում ավելի շատ տարածքային ու մարդկային կորուստներ՝ավելի վատ պայմաններով։
Բայց չնայած այս ամենին Նիկոլը գերադասեց հազարավոր նոր նահատակներ ունենանք,որպեսզի «իրեն դավաճան չասեն»։
Արդյունքում ՝ տվեցինք հազարավոր նոր նահատակներ,կորցրեցինք Արցախը,օկուպացված է Հայաստանի տարածքի առնվազն 200 քառ.կմ ,իսկ հայ ժողովրդի պատմության մեջ էլ Նիկոլն ու իր խմբակը մնալու են դավճանի պիտակով։

Ինչքան էլ ասուլիսներ ու ելույթներ ունենաք,փաստ է՝ Նիկոլը մահաբեր ,դագաղների ու պատերազմի սիմվոլ է դարձել։
Սա է իրականությունը եւ վերջ»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
26272829   
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ