27 Փետրվարի, Երեքշաբթի, 2024
KFC

«Պետրոսի կնիկը ուղղակի պատվեր չի իջեցնի»

1670937334_3567262

Գրականագետ Կարո Վարդանյանը ահազանգում է Րաֆֆին վտարվել է դպրոցից, մասնավորապես նշելով. «Րաֆֆին պետք է գալիս երկիր ազատագրելիս, իսկ երկիր հանձնելիս այն խոչընդոտ է ու պիտի անհետանա, ինչպես ժամանակին անհետացավ նրա ծավալուն արխիվը՝ Հայաստան ճանապարհվելիս»,-գրում է գրականագետ Կարո Վարդանյանը։

«Միևնույն է, մի օր դա իրագործվելու է, ու նորից ուշացած մարգարեություններ ենք անելու: Ավելի լավ է՝ հիմա հուշեմ: Ոչ հեռու ապագայում գրականության ու պատմության նոր դասագրքերը կհագեցվեն «երկրի հակառակ կողմը» աղտեղագրի բազում էջերով: պետրոսի կնիկը ուղղակի պատվեր չի իջեցնի, որպեսզի ավելորդ աղմուկ չլինի: Առայժմ նա սպասում է, որ դասագիրք մոգոնողներն իրենք գլխի ընկնեն, բայց դե դրանք էլ շատ զգուշավոր են, միշտ ուզում են, որ ուղիղ կերպով պատվերը ձևակերպվի: Ուստի մի օր ինձ նման մեկի միջոցով դա կհուշեն իրենց: Իհարկե, ինքս որպես գրող ու գրականագետ լավ գիտեմ, որ դա ապականված հոգու ցրթվածք է, բայց իմ իմանալը քիչ է: Ես չեմ մոռացել, որ հողատվության արշալույսին դա անհամար տպաքանակով տարածվեց, իսկ շնորհանդեսին մի շարք գրողներ ու գիտական աստիճան ունեցող գրականագետներ (նաև դասագրքաստեղծ) այն հռչակեցին դասական գրականություն: Ու դրանից հետո Հայոց աշխարհում ամեն ինչ ընթացավ ու շարունակում է ընթանալ ճիշտ այնպես, ինչպես ցուցանված է այդ ցրթվածքում:

Իսկ օրերս Րաֆֆին վտարվեց դասագրքերից: Փորձառու գրանտակերները գուցե կչարախնդան, թե ինչու Սերժի ժամանակ ձեզ չէիք ճղում, երբ Պռոշյանն էր վտարվում դասագրքերից: Ասեմ, որ մեզ ճղում էինք: Միայն ինքս Պ.Պռոշյանի տուն թանգարանում կազմակերպած բոլոր միջոցառումները /ԳԱԹ-ի մասնաճյուղերից է/ լուսահոգի Լևոն Անանյանի հետ բացում ու փակում էի հենց այդ աղաղակով՝ օրվա նախարարի ու լրագրողների ներկայությամբ:

Բայց Պռոշյանը ոչ մի ռեժիմի ժամանակ արգելված չի եղել, դա դասագիրք կազմողների նախասիրությունն ու քմահաճույքն էր: Րաֆֆին ուրիշ է: Րաֆֆին հեշտ չի մտել դասագիրք: Նա երկար տասնամյակներ արգելված էր բոլշևիկյան ռեժիմի կողմից, որովհետև քարոզում է ընդվզում ու ազատագրական շարժում:

Սրանք ևս կատաղած են Րաֆֆու վրա, քանի որ Արցախ հանձնելուց եթե եղել են որոշ դժվարություններ, ապա դրանք հարուցվել են նաև Րաֆֆիով դաստիարակված մարդկանց կողմից: Րաֆֆին պետք է գալիս երկիր ազատագրելիս, իսկ երկիր հանձնելիս այն խոչընդոտ է ու պիտի անհետանա, ինչպես ժամանակին անհետացավ նրա ծավալուն արխիվը՝ Հայաստան ճանապարհվելիս»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
26272829   
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ