21 Փետրվարի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը ամրագրվում էր անվտանգ հայրենի հողով․ Հենրիխ Դանիելյան

Հենրիխ Դանիելյան (13)

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ի պատասխան տարոն չախոյան կոչեցյալի բարբաջանքներին փաստենք մի քանի բան.

Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը ամրագրվում էր անվտանգ հայրենի հողով և այդ հողը պահող զինվորով, իսկ ձեր թողած ժառանգությունը թշնամուն հանձնած հայրենիքն ու օրեցօր մեծացող Եռաբլուրն է։
Սերժ Սարգսյանի թողած ժառանգությամբ Ադրբեջանին ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը, իսկ ձեր թողած ժառանգությամբ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս։
Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը կառուցված ու կառուցվող դպրոցներն էին, կրթություն ստացող հայն էր ու ապագա երիտասարդը, իսկ ձեր թողած ժառանգությունը հազարավոր դպրոցներ թշնամուն թողնելն էր, ուսուցչին ու մտավորականին արժեզրկելն էր։
Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը հայոց անպարտ բանակն էր, թշնամուն ծնկի բերելն էր, իսկ ձեր թողած ժառանգությունը թշնամու կոշիկները լիզող «ղեկավարն» է, ասֆալտը արժեք որակող ու բյուջեից փողեր լափող ձեր ոհմակն է։

Հ.Գ Վերելք ապրող Հայաստան. ահա թե որը պետք է լինի մեր գերնպատակը. ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյան
Ահա թե որն է եղել Սերժ Սարգսյանի գործունեության հիմքում։ Սերժ Սարգսյանի անունը հայոց պատմության էջերում գրվելու է ոսկե տառերով, որպես պետական ու ռազմական գործիչ, իսկ դուք պարզապես հայտնվելու եք պատմության աղբանոցում» ։

KFC

Արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
26272829   
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ