04 Մարտի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ազգային կոմիտե»-ն վերակազմակերպվում ու ընդդիմադիր շարժման նոր ձևաչափ է սահմանում

l_fpozhestfy_thumb.thumb

«Ազգային կոմիտե» նախաձեռնությունը «Հայաստանի անվտանգության սպառնալիքները, դրանց չեզոքացման ուղիները, ընդդիմադիր շարժման հետագա կազմակերպումն ու գործունեությունը» թեմայով քննարկում է հրավիրել, որին մասնակցել են Հայաստանում գործող ընդդիմադիր քաղաքական-հասարակական ուժերի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ, անհատ հանրային գործիչներ։

Քննարկմանը Ազգային կոմիտեի համակարգող Վազգեն Մանուկյանը հանդես է եկել ներածական ելույթով:

«Քննարկումն ընթացել է հետևյալ հարցերի շրջանակում.

1. Արտաքին և ներքին միջավայրից բխող անվտանգության սպառնալիքներ

2. ՀՀ ապագա իշխանությունների հրատապ առաջնահերթություններն ազգային խնդիրների լուծման և անվտանգության սպառնալիքների դիմակայման գործում

3. Ընդդիմադիր շարժումների գնահատականը և հանրային պահանջներն ընդդիմությունից

4. Ընդդիմադիր նոր շարժման գաղափարական հայեցակետեր և գործառնական առաջարկություններ

5. Ընդդիմադիր նոր շարժման կողմից հանրային հաղորդակցության թեզեր, սկզբունքներ և եղանակներ

6. Ազգային կոմիտեի վերակազմակերպում ու ընդդիմադիր շարժման նոր ձևաչափի սահմանում։

Քննարկման մասնակիցները իրավիճակի վերաբերյալ գնահատականներին զուգահեռ նաև մեծաթիվ արժեքավոր առաջարկություններ են ներկայացրել, որոնք ամփոփվել են Ազգային կոմիտեի աշխատանքային խմբի կողմից՝ հետագա գործողությունները կազմակերպելու նպատակով»,- ասվում է հայտարարությունում։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ