11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Արցախից ծանր հիվանդների տեղափոխումը Երևան անհնար է դարձել. սա հումանիտար որևէ սկզբունքի մեջ չի տեղավորվում. Անահիտ Ավանեսյան

Արցախից ծանր հիվանդների տեղափոխումը Երևան անհնար է դարձել, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մենք անընդհատ այսպիսի լուրջ սրացումներ ենք ունենում, փորձում ենք տեղում բժիշկների հետ կապի միջոցով հնարավորինս ապահովել, որ մասնագիտական թիմերը միասնական ցույց տան բժշակական օգնություն, բայց սա չի կարող լուծում հանդիսանալ», – ասաց նա։

Ավանեսյանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի այս պահվածքն ու շեշտում՝ պացիենտների բժշկական օգնության խոչընդոտումը դեմ է բոլոր միջազգային փաստաթղթերին ու հումանիտար որևէ սկզբունքի մեջ չի տեղավորվում։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ