23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչ է նշանակում՝ «Հայր մեր, որ երկնքում ես … »

Հաճախ պարզագույն հոգևոր հարցերի շուրջ կասկածներ և հարցեր են առաջանում, որոնց վերաբերյալ պատասխան չգտնելով, կամ թողնում ենք դրանք օդում առկախ, կամ հարցերին տալիս ենք մեր՝ աշխարհիկ մեկնությունը՝ այդպես էլ չհասկանալով իրական՝ հոգևոր իմաստը:

Սկսենք բոլորիս հայտնի Տերունական աղոթքից՝ հատվածաբար ներկայացնելով և մեկնելով այն՝ ըստ Ավետարանի:

Հայր մեր, որ երկնքում ես,

Սուրբ լինի Քո անունը,

Քո թագավորությունը գա,

Քո կամքը լինի երկրի վրա,

Ինչպես երկնքում է:

Մեր հանապազօրյա հացը տուր մեզ այսօր,

Եվ ներիր մեր պարտքերը,

Ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին,

Եվ մի տար մեզ փորձության,

Այլ փրկիր մեզ չարից,

Որովհետև Քոնն է թագավորությունը,

Եվ զորությունը,

Եվ փառքը հավիտյանս,

Ամեն:

Ի՞նչ է նշանակում՝ «Հայր մեր … »

Այս խոսքերով Աստված մեզ սիրով կոչ է անում հավատալու, որ Ինքն է մեր Արարիչը, մեր ճշմարիտ Հայրը, որ Քրիստոսի շնորհիվ հիմա մենք՝ բոլորս, Իր իրական որդիներն ենք և կարող ենք ամենայն համարձակությամբ և վստահությամբ խնդրել Նրան, ինչպես սիրելի զավակներն են խնդրում իրենց սիրելի հորը:

Ա Հովհ. 3.1 «Տեսեք, թե Հայրն ինչպիսի սեր շնորհեց մեզ, որ Աստծո որդիներ կոչվենք և իսկապես ենք. սրա համար աշխարհը չի ճանաչում մեզ, որովհետև Նրան չճանաչեց» :

Բ Կորնթ. 6.18 «Ես ձեզ կընդունեմ ու ձեզ Հայր կլինեմ, և դուք ինձ որդիներ ու դուստրեր կլինեք»:

Իսկ ինչո՞ւ՝ «մեր», ինչո՞ւ ենք ասում՝ «Հայր մեր» :

Որովհետև Քրիստոսով բոլոր հավատացյալները նույն Հոր զավակներն են: Եվ պետք է նրանք միասին աղոթեն և միմյանց համար աղոթեն: 

Գաղատ. 3.26 «Ամենքդ Աստծո որդիներ եք Քրիստոս Հիսուսին հավատալով»:

Հակ. 5.16 «Իրար խոստովանեցեք ձեր հանցանքները և իրար համար աղոթք արեք, որ բժշկվեք: Արդարի աղոթքը շատ զորավոր է ներգործում» :

Ի՞նչ է նշանակում՝ « … որ երկնքում ես … »

Այս խոսքերը վստահեցնում են, որ մեր Երկնավոր Հայրը, Ով ամեն ինչի Տերն է և ամեն ինչից վեր է, մեր աղոթքին պատասխանելու զորություն ունի:

Ղուկ. 1.37  «Աստծո համար ոչ մի անհնար բան չկա »:

Գործ. 17.24 «Աստված, որ ստեղծել է այս աշխարհը և ամեն ինչ, որ կա նրանում, երկնքի ու երկրի Տերն է»:

 

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ