11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Փաշինյանը համաձայն է Ալիևի հետ՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հարցում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Աիևը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր հաստատելու հնարավորություններ կան։

«Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը Ղարաբաղը պաշտոնապես ճանաչել է Ադրբեջանի մաս»,- ասել է Ալիևը։

Պատասխանելով նրան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են փոխադարձաբար ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը։

«Եվ սրա հիման վրա մենք բավականին լավ առաջընթաց ենք գրանցում մեր հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- ասել է Փաշինյանը։

«Այս համատեքստում շատ կարևոր հարց է Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգությունն ու իրավունքները, և հուսով եմ, որ միջազգային մեխանիզմների շրջանակներում Բաքվի և Ստեփանակերտի միջև շուտով կսկսվի նորմալ և կառուցողական երկխոսություն»,- հավելել է նա։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ