26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

40 տոկոսը` կազինոներից

Վարչապետ Հ. Աբրահամյանի հանձնարարությամբ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դ.Հարությունյանը դիմել է ֆինանսների նախարարին՝ ստուգելու “Բարգավաճ Հայաստան” կուսակցության առաջնորդ Գ.Ծառուկյանի, այսպես ասած, “բարեգործական գործունեությամբ քողարկված չմուծված հարկերի մասին լուրերի իսկությունը”։ Թե ինչ կպարզվի դրանց արդյունքում, հայտնի կդառնա ստուգումներից հետո։

Մինչ այդ, ներկայացնենք Գ.Ծառուկյանին պատկանող կամ նրա մասնակցությամբ մի շարք հայտնի ընկերությունների վճարած հարկերի վիճակագրությունը վերջին երկու տարիներին։ Անցած տարվա արդյունքներով, դրանք ընդհանուր առմամբ ավելացել են։

Բայց աճը եղել է ոչ այնքան զուտ տնտեսական գործունեության, որքան խաղատնային բիզնեսի հաշվին։ Մասնավորապես դա նկատելի է “Օնիրա քլաբ” ընկերության վճարների դեպքում։ Եթե 2013թ. այն վճարել էր 1 մլրդ 248 մլն դրամ, ապա անցած տարի ավելի քան 4 մլրդ 768 մլն դրամ։

Այլ կերպ ասած, գործարարին պատկանող շուրջ մեկուկես տասնյակ խոշոր ընկերությունների կատարած հարկային պարտավորությունների ավելի քան 40 տոկոսը բաժին է ընկել խաղատնային բիզնեսից ստացված հարկերին։ 

Չնայած վճարված ավելի քան 4,7 մլրդ դրամին, այնուհանդերձ ուղղակի հարկատեսակների գծով “Օնիրա քլաբի” կատարած պարտավորություններն ընդամենը 2,5 տոկոս են։ Ի դեպ, 2013թ. ուղղակի հարկերի մասնաբաժինն այս ընկերության վճարած հարկերում ավելի մեծ էր՝ 6,1 տոկոս։ Խաղատնային բիզնեսից աստիճանաբար կարծես դուրս է գալիս “Կլեոպատրան”, որն անցած տարի վճարել է ընդամենը 218,2 մլն դրամ՝ 2013թ. 1,762 միլիոնի դիմաց։

Գ.Ծառուկյանին պատկանող չորս խոշոր ընկերություններ՝ “Զվարթնոց հենդլինգը”, “Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը”, “Արարատցեմենտը”, “Ար-Բե հայ-բելոռուսական առեւտրի տունը”, անցած տարի կատարել են 4 մլրդ 890 մլն դրամի հարկային պարտավորություն։ “Զվարթնոց հենդլինգի” եւ “Ար-Բե հայ-բելոռուսական առեւտրի տան” կողմից վճարված հարկերը նվազել են։ 2014թ. “Զվարթնոց հենդլինգը” պետական բյուջե է փոխանցել 1 մլրդ 511 մլն դրամ՝ նախորդ տարվա 1 մլրդ 522 մլն դրամի դիմաց։  134 միլիոնով կրճատվել են “Ար-Բե հա-բելոռուսական առեւտրի տան” կողմից կատարված վճարները։

Հարկային պարտավորությունների աճ է գրանցվել “Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի” եւ “Արարատցեմենտի” դեպքում։ Առաջինը նախորդ տարվանից ավել է վճարել 128 միլիոն, երկրորդը՝ 210 մլն դրամ։ 2013թ. համեմատ ավելացրել է պարտավորությունները նաեւ ավիատրանսպորտի ոլորտում գործող “Ավիա սերվիս” ընկերությունը, որը պետական բյուջե է փոխանցել 306,7 մլն դրամ։

Փոխարենը՝ վճարված հարկերը կրճատվել են Գ.Ծառուկյանին  պատկանող մի շարք այլ ընկերությունների դեպքում։ Մասնավորապես “Մագաս ինվեստը”, որը գործում է ատոմեքենաների մատակարարման շուկայում՝ անցած տարի պետական բյուջե է փոխանցել 355 մլն դրամ, 2013թ.՝ 473 միլիոնի դիմաց։

Տրանսպորտային միջոցների վաճառքով զբաղվող “Գլոբալ մոթորսը” 2014թ. վճարել է շուրջ 117 մլն դրամ, ինչը նախորդ տարվանից պակաս է 32 միլիոնով։ Վառելիքի իրացման ոլորտում գործող “Մուլտի-Լեոնը” եւ “Մուլտի գազը” եւս  նվազեցրել են վճարած հարկերը։

Եթե առաջինը կատարել է 371,8 մլն դրամի, ապա երկրորդը՝ 187,4 միլիոնի պարտավորություն։ Նախորդ տարի այս ընկերությունների վճարած հարկերը կազմել էին համապատասխանաբար՝ 431,8 միլիոն եւ 222,2 մլն դրամ։

2013թ. համեմատ 24 միլիոնով նվազել են նաեւ «Կոտայքի գարեջրի գործարանի» կատարած պարտավորությունները։ Կան նաեւ ընկերություններ, որոնք ընդհանրապես դուրս են մնացել խոշորների ցանկից։

Այդպիսին է մասնավորապես “Մուլտի գրուպ կոնցեռնը”, որը 2013թ. վճարել էր 131,5 մլն դրամ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ