15 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2018

Մի տոնի պատմություն. Սուրբ Վալենտինի օրը

image_23099

Այսօր` փետրվարի 14-ին ողջ աշխարհը նշում է սիրո գլխավոր տոնը` սիրահարների հովանավոր Սուրբ Վալենտինի օրը: Այդ օրը սիրահարները շնորհավորում են միմյանց, սեր խոստովանում ու նվերներ նվիրում:

Սուրբ Վալենտինի մասին բազմաթիվ լեգենդներ կան: Օրինակ, դրանցից մեկն ասում է, որ Սուրբ Վալենինի նման տոն եղել է Հին Հռոմում: Որպեսզի ծնելիությունը բարձրացվեր, ամեն տարի փետրվարի 14-ին էրոտիկ փառատոն էին կազմակերպում` Լուպերկալին: Այս օրը նրանք աստվածուհի Յունոնային էին երկրպագում: Բոլոր չամուսնացած աղջիկները գրում էին իրենց անունները թղթի վրա ու դնում ընդհանուր զամբյուղի մեջ: Չամուսնացած տղաները քաշում էին թուղթը եւ ում անունն այնտեղ լիներ, մոտակա մեկ տարին պետք է ընկերություն անեին տվյալ աղջկա հետ:

Հաջորդ օրը` փետրվարի 15-ին, ամենագեղեցիկ տղաները մերկանում եւ քաղաքով վազում էին եւ ճանապարհին հանդիպող կանանց հարվածում փայտերով: Կանայք չէին ընդդիմանում:

Մեկ այլ` առավել ընդունված լեգենդի համաձայն` Հին Հռոմում ապրել է մի բժիշկ-հոգևորական` Վալենտին անունով: Վալենտինի ժամանակ Հռոմում իշխում էր Կլավդիոս 2-րդը, ով հայտնի էր իր զավթողական բնավորությամբ: Երբ Կլավդիոսին պետք եղան նոր զինվորներ ու ավելի մարտունակ բանակ, նա արգելեց ամուսնությունները:

Վալենտինն սկսեց գաղտնի ամուսնացնել սիրահար զույգերին: Միաժամանակ նա զբաղվում էր նաև բժշկությամբ: Եվ մի անգամ նրա մոտ են բերում հռոմեական բանտատիրոջ աղջկան: Աղջիկը կույր էր, և Վալենտինն իր պատրաստած դեղերով փորձում է բուժել նրան: Այդ ընթացքում գաղտնի ամուսնությունների համար Վալենտինին ձերբակալում են: Վալենտինի խնդրանքով բանտապետը թուղթ ու գրիչ է տալիս մահապատժի դատապարտված հոգևորականին, և նա երկտող է գրում կույր աղջկան, ում արդեն վաղուց սիրում էր: Նույն օրը` փետրվարի 14-ին, Վալենտինին մահապատժի են ենթարկում:

Կույր աղջիկը, ստանալով նամակը, հրաշքով առողջանում է և կարդում.« Քո Վալենտին…»:

Այսօր Սուրբ Վալենտինի օրը նշում են աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Ֆրանսիայում, օրինակ, ընդունված է Վալենտինի օրն իրար թանկարժեք զարդեր նվիրել:

ԱՄՆ-ում առաջինը սկսեցին «Վալենտինկաներ» արտադրել և վաճառել: Ամերիկացիները նաեւ իրար մարցիպանից պատրաստված սրտիկներ են նվիրում այս օրը:

Ճապոնիայում Վալենտինի տոնը վերածել են մարտի 8-ի` տղամարդկանց համար: Ճապոնիայում ընդունված է, որ այդ օրը կանայք խոստովանություններ անեն, նվերներ տան իրենց սիրելիներին: Ի դեպ, անենատարածված նվերներն են սափրիչն, օծանելիքը, դրամապանակն ու շոկոլադը:

Բրիտանիայում փետրվարի 14-ին աղջիկները վաղ առավոտյան պատուհանից դուրս են նայում` իրենց միակին գտնելու: ընդունված է կարծել, որ ում առաջինը կտեսնեն, հենց նա էլ կդառնա իրենց ընտրյալը: Բրիտանացիները Վալենիտինի օրը սիրային խոսքեր են ուղղում ոչ միայն իրենց սիրելիներին, այլեւ իրենց տնային կենդանիներին:

Սառնասիրտ գերմանացիներն էլ միանշանակ կարծում են, որ Վալենտինը հոգեկան հիվանդների հովանավորն է, և այդ օրը նրանք զարդարում են հոգեբուժական հիվանդանոցները:

Նիդերլանդներում կազմակերպվում է ծաղկի աճուրդ, որտեղ հազարավոր ծաղիկներ են վաճառվում` հիմնականում կարմիր և սպիտակ վարդ:

Իսկ ահա Սաուդյան Արաբիայում փետրվարի 14-ը խիստ արգելքի տակ է: Ով համարձակվի հիշել այդ տոնի մասին կամ նշել այն, տուգանվում է:

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ