26 Մարտի, Կիրակի, 2023
KFC

Լայնածավալ մարտական գործողությունների համար մեր ուժերը չեն բավականացնի, սա պարզից էլ պարզ է. Արմեն Խաչատրյան

fotoram_io_3.thumb (1)

Սեպտեմբերյան դեպքերից հետո բանակի բարոյահոգեբանական վիճակը անկում չի ապրել, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Ես տեսել եմ, որ զինվորականների բարոյահոգեբանական վիճակը շատ ավելի լավ է, քան՝ 44-օրյայում: Բանակն իր ուժերի վրա ավելի շատ է վստահ, քան՝ 44-օրյա պատերազմի ժամանակ»,- ասաց նա:

Հարցին՝ բանակը պատրա՞ստ է դիմագրավել էսկալացիային՝ արձագանքեց.«Պետք է թեթև վերլուծություն անենք՝ ինչքա՞ն տարածք ունենք, ինչքա՞ն բնակչություն ունենք, տնտեսական ի՞նչ միջոցներ ու ռեսուրսներ ունի Հայաստանը, ի՞նչ կորուստներ ենք ունեցել և, ամենակարևորը, ո՞ւմ հետ է էսկալացիան լինելու՝ Ադրբեջանի՞, Թուրքիայի՞, թե՞ այլ երկրների»:

Նա վստահեցրեց՝ մի շարք խնդիրներ մեր բանակը ի զորու է ի կատար ածել:

«Բայց լայնածավալ մարտական գործողությունների համար մեր ուժերը չեն բավականացնի, սա պարզից էլ պարզ է: Դրա համար պետք է ունենանք յուրահատուկ պրոֆեսիոնալ բանակ»,- ընդգծեց Արմեն Խաչատրյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ