24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Անշարժ գույքի շուկան պասիվացել է. ռուսները վարձակալում են Երևանից դուրս․ «Ժողովուրդ»

Նախորդ տարի սկսված ռուս-ուկրաինական պատերազմն ու Ռուսաստանում հայտարարված մոբիլիզացիան ազդեցություն են ունեցել Հայաստանի անշարժ գույքի շուկայի վրա։

Մեր երկրում բնակարանների վարձավճարները կրկնակի բարձր են: Silver Rea անշարժ գույքի գործակալության հիմնադիր-տնօրեն Անդրանիկ Հարությունովի խոսքով՝ Երեւանում վատ պայմաններով՝ հին վերանորոգումով, չգազաֆիկացված բնակարանի վարձավճարը սկսում է ամսական 200 հազար դրամից:

«Իսկ նորմալ պայմաններով բնակարանի վարձավճարը սկսում է 300 հազար դրամից, եթե կահույք, տեխնիկա կա: Օրինակ՝ Արաբկիր վարչական շրջանում 1-2-սենյականոց բնակարանների վարձավճարը սկսում է 400 հազար դրամից, Նոր-Նորքում՝ 300 հազար դրամ: Ամեն դեպքում, 150 հազար դրամով բնակարան գտնելն այսօր բարդ է»,- «Ժողովուրդ» օրաթերի հետ զրույցում իրավիճակը նեկայացրեց անշարժ գույքի գործակալը:

Մեր զրուցակցի խոսքով՝ չնայած այս ամենին՝ վերջին երկու ամիսների ընթացքում անշարժ գույքի շուկան (վարձակալության ոլորտը) պասիվացել է, բնակարաններ կան, որոնք ազատ են մնում. Հայաստան ժամանած ռուս քաղաքացիների մեծ մասը, որոնք հեռավար են աշխատում, տուն, բնակարան է վարձում քաղաքին հարակից բնակավայրերում՝ Աբովյանում, Չարենցավանում»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ