13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Սրանք իշխանություն չեն, սրանք լրտեսական խումբ են: Մենք կանգնած ենք ֆիզիկական բնաջնջման եզրին /Ուղիղ/

Իմ սիրելի հայրենակիցներ, որքան հնարավոր է տարածեք այս ուղերձը❗️❗️❗️
Հայրենակիցնե՛ր, ելնելով ստեղծված իրավիճակից, սույն թվականի ապրիլի 24-ին հիմնադրված «Ես հայ եմ, ես Հայաստանն եմ» համահայկական շարժումը, ի զորակցություն Արցախի, դեկտեմբերի 27-ին՝ ժամը 12.00-ին, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի (Խորենացի փող․,15) «Քրք Քրքորյան» սրահում, հրավիրում է ծրագրային քննարկում-հավաք։
Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության առջև ծառացած անվտանգային մարտահրավերները մեզ այլևս երկընտրանք չեն թողել։ Իրավիճակը էլ ավելի է սրվում թուրք–ադրբեջանական ագրեսոր տանդեմի և աշխարհաքաղաքական տարբեր բևեռների ճնշման ներքո։ Մենք կանգնած ենք ֆիզիկական բնաջնջման եզրին, սա լրջագույն ահազանգ է, որի գիտակցումը պետք է միավորի մեր հասարակությանը՝ հանուն ապրելու ու Հայրենիք ունենալու նպատակի։
Այս մարտահրավերներն ու սպառնալիքները հաղթահարելու ու հարատև խաղաղության հասնելու մի ճանապարհ է մնացել՝ բռունցքված ու աննահանջ ցույց տանք միասնական Հայաստանի ուժը։
«Հայ ազգային ճակատ» կազմակերպության հիմնադիր խորհուրդ։
Խորհրդի նախագահ՝ Գևորգ Գևորգյան։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ