29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Միջազգային 9 կազմակերպություններ նախազգուշացրել են Արցախում ցեղասպանության վտանգի մասին

Genocide2021

«Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպությունն 8 այլ կազմակերպությունների հետ միասին նախազգուշացրել է Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության վտանգի մասին։ Կազմակերպությունները Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիային միացած երկրներին կոչ են արել գործել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով՝ կանխելու հայերի ցեղասպանությունը տարածաշրջանում։

Նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը երկար ժամանակ պաշտոնական մակարդակով հայերի նկատմամբ ատելության քաղաքականություն է վարել, «անպատիժ է թողել հայերի նկատմամբ իրականացված վայրագությունները և սպառնացել է ուժով գրավել ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև Երևանը»։

«Ցեղասպանության կանխարգելման մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակի կողմից սահմանված վայրագ հանցագործության վտանգի բոլոր 14 գործոններն առկա են։ Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ ադրբեջանական ներկայիս ագրեսիան համապատասխանում է Ադրբեջանի կառավարության, Թուրքիայի Հանրապետության, Օսմանյան կայսրության և նրանց համախոհների կողմից հայերի և տարածաշրջանի քրիստոնեական այլ համայնքների դեմ իրականացված էթնիկ և կրոնական զտումների վաղեմի քաղաքականությանը», – նշվում է հայտարարությունում։

Կազմակերպությունները Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիային միացած երկրներին, մասնավորապես՝ ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և Ռուսաստանի Դաշնությանը կոչ են արել կատարել իրենց պարտավորությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով՝ կանխելու հայերի նկատմամբ ևս մեկ ցեղասպանությունը։ Բացի այդ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արվում Ժնևի չորրորդ կոնվենցիային համապատասխան ապահովել միջազգային բոլոր կազմակերպությունների անխոչընդոտ մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ մարդասիրական նպատակներով։

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ