20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Ներկաների զուսպ արցունքները խլացան զուռնա դհոլի հնչյունների տակ»

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մասնակցել է 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Նորայր Վարդանյանի նորածին քրոջ եւ եղբոր մկրտության արարողությանը: Այս  առնչությամբ նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում եւ լուսանկարներ հրապարակել:

«Փոքրիկները Դավիթն ու Տաթեւն են, 44-օրյա պատերազմում անմահացած, ժամկետային զինծառայող Նորայր Վարդանյանի քույրիկն ու եղբայրը։ Նրանք 41 օրական են եւ այսօր մկրտվեցին։ Հարազատները նրանց ծնունդն ու մկրտությունը նշեցին խնջույքով, որին մասնակցելու պատիվ ունեցա։

Երեխաները, որոնց լույս աշխարհ են բերում անմահների մայրերը, կարծես հենց նրանց կողմից ուղարկվեն մեզ… Այս երեկո ներկաների զուսպ արցունքներն ու անձայն հեկեկոցները ի վերջո խլացան զուռնա դհոլի հնչյունների տակ»,- գրել է նա։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ