19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանը ուզում վերահսկել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը․ Տիգրան Աբրահամյան

Ինձ համար դեռեւս հստակ չէ, թե ինչ է տեղի ունենալու, որովհետեւ Արցախի երկու գերատեսչությունների՝ Անվտանգության Խորհրդի եւ ԱԱԾ-ի տարածած հայտարությունների մեջ կան հակասություններ, պարզ չէ թե Ադրբեջանը ինչ նպատակ է հետապնդում․ MediaHub-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովի հայտարարությանը, թե Մոսկվան ու Բաքուն պայմանավորվել են անցակետ ստեղծել Բերձորի (Լաչին) միջանցքի մուտքի մոտ։ 

Վոլկովը նշել է, որ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել Բաքվի հետ։ Նա խոստացել է ինչ-որ համակարգեր տեղադրել ճանապարհին, որով կանցնեն խաղաղ բնակիչները։

«Միայն կարող եմ կարծիք արտահայտել, որ Արդրբեջանը նպատակ ունի վերահսկել Արցախը Հայաստանին կապող ճանապարհին տեղի ունեցող ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումները։ Միգուցե այս փուլում չլինի անցակետ, բայց ակնհայտորեն Ադրբեջանը քննարկումը տանում է՝ այդ ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալու ուղղությամբ»,-տեսակետ հայտնեց Աբրահամյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

mediahub.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ