09 Փետրվարի, Հինգշաբթի, 2023
KFC

«Լռությունը կնշանակի վախի նշան, վատագույն դեպքում՝ համաձայնության նշան». ընդդիմությունը ՔՊ-ին կոչ է անում համարժեք պատասխան տալ Ադրբեջանին

photo_2022_12_02_11_36_40.thumb

Մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը։ Նիստը հրավիրվել է Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն առաջարկում են Ազգային ժողովի հայտարարություն ընդունել այդ կապակցությամբ։

Հիմնական զեկուցող, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը հայտարարեց, թե Ադրբեջանի հայտարարության մեջ նենգափոխվել է ղարաբաղյան հակամարտության էությունը, դրա ծագման պատճառները։

«Մեր տեսանկյունից սխալ գնահատականներ են տրվել 44-օրյա պատերազմի պատճառներին, Հայաստանի հետ այդ հայտարարության մեջ խոսվել է շանտաժի լեզվով, Հայաստանին ներկայացվել են անընդունելի ու իրավական որևէ հիմք չունեցող պահանջներ, կիրառվել է ռազմատենչ հռետորաբանություն, օգագործվել են այնպիսի ձևակերպումներ, ինչպիսին «Արևելյան Զանգեզուր»-ն է, որն իրենց տեսակետից ենթադրում է, որ կա նաև «Արևմտյան Զանգեզուր», որի նկատմամբ իրենք ունեն ծավալապաշտական նկրտումներ։ Կրկին խոսվել է միջանցքի մասին ու, այսպես կոչված, խաղաղության համաձայնագրի հիմքում դրվել է այն գաղափարը, որ ղարաբաղյան հակամարտությունը արդեն կարգավորված է, որ Ղարաբաղի հարցը փակված է, որ Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի մաս ու ղարաբաղցիների հետ իրենք կխոսեն ներքին օրենսդրության շրջանակներում», – ասաց Թևանյանը։

Այս ամենն ընդդիմության համար անընդունելի է։

Ըստ Թևանյանի՝ Հայաստանի Ազգային ժողովը պարտավոր է համարժեք պատասխան տալ Ադրբեջանի հայտարարությանը։

«Լռությունը կնշանակի լավագույն դեպքում վախի նշան, իսկ վատագույն դեպքում՝ համաձայնության նշան», – ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ