06 Փետրվարի, Երկուշաբթի, 2023
KFC

Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 145. «Ժողովուրդ»

07af34ec2df7cc761142069fe689d00f_M

«Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը որոշում է կայացրել, որ կառավարման մոդելի փոփոխություն չի արվելու, նախագահական կամ կիսանախագահական անցում չի լինելու, պետական կառավարումը մնալու է խորհրդարանական»,- երեկ հայտնել է խորհրդի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը: Ընդ որում՝ հանձնաժողովում ոչ բոլորն են համակարծիք եղել համակարգ չփոխելուն: 2019 թվականի մարտին նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր ասել, թե կառավարման նախագահական համակարգին վերադառնալու անհրաժեշտություն չկա:

Կառավարման համակարգի վերաբերյալ վարչապետի մոտեցումները լուրջ էվոլյուցիա են ապրել եւ փոփոխությունների են ենթարկվել: Փաստացի Նիկոլ Փաշինյանը դեմ էր սուպերվարչապետական համակարգին, քանի դեռ ինքը չէր վարչապետը:. Վարչապետ դառնալուց հետո Փաշինյանը հայտարարեց, որ պետական կառավարման համակարգում պետք է բալանսավորում տեղի ունենա, որը, սակայն, մեկ օրում չի լինելու. «Երբ մենք խորհրդարանական կառավարմամբ համակարգ ենք ստեղծել, բալանսավորում եղել է: Այսօրվա մեր Սահմանադրությամբ ՀՀ նախագահն ունի արարողակարգային գործառույթներ, եւ բալանսավորումը պետք է տեղի ունենա ոչ թե նախագահի ու վարչապետի միջեւ, այլ կառավարության եւ Ազգային ժողովի միջեւ: Սա է խորհրդարանական համակարգի տրամաբանությունը»:

Այնուհետեւ՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, Փաշինյանը հայտարարեց, որ եթե ժողովուրդը ցանկանա, ապա պետական կառավարման կարգը կփոխվի: Այժմ ժողովրդի ցանկությանը Փաշինյանը չի ցանկանում ականջալուր լինել եւ հայտարարում է, որ, իր կարծիքով, նման անհրաժեշտություն չկա: Հիմա էլ արդեն իր խոսքերն ամրագրվում են փոփոխություններով, այսինքն՝ նա կրկին մանիպուլացրել է, եւ հայտարարություններն իրար չեն համապատասխանում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ