09 Փետրվարի, Հինգշաբթի, 2023
KFC

Ընտրակեղծարարության մեջ մեղադրվող Արփի Դավոյանն «Ընտրական օրենսգրքի» մասին օրինագիծ է ներկայացրել․ «Ժողովուրդ»

460D7415-0F10-4713-B31D-25E814DBCA80

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արփի Դավոյանի ու Ալխաս Ղազարյանի նախաձեռնությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից վերցվել է ընտրական հիմնադրամները վերահսկելու գործառույթն ու այն կոռուպցիայի կանխարգերլման հանձնաժողովին տրվել։

Նախաձեռնությունն, իհարկե, քաղաքական մեծամասնության «կողմ» կոճակի շնորհիվ թե՛ առաջին, թե՛ երկրորդ ընթերցմամբ ընդունվել է խորհրդարանում, ու ԿԸՀ-ն, փաստորեն, այլեւս չի՛ վերահսկելու ընտրական հիմնադրամները։

Այս ամբողջ պատմության մեջ աբսուրդն այն է, որ «Ընտրական օրենսգրքի» մասին օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալիս մի պատգամավոր՝ տվյալ դեպքում Արփի Դավոյանը, ում սեփական թիմում մեղադրում են ընտրակեղծիքների մեջ։ Դեռ չասած այն մասին, որ առ այսօր ՔՊ-ի ներսում չեն հանդարտվում ու ուզում են մինչեւ վերջ պարզել ու պատժել կուսակցության վարչության կազմի ընտրության խայտառակությունը, երբ վերահաշվարկից հետո վարչության կազմը փոփոխվեց։

Ըստ մամուլի հրապարկումների՝ ՔՊ կեղծված ընտրության հեղինակներից մեկն էլ ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանն էր, որ հստակ ու կոնկրետ հրահանգներ էր տվել՝ ում պետք է ընտրել, ում՝ ոչ։ Այժմ, փաստորեն, ո՛չ ավել, ո՛չ պակաս, նա ընտրական գործընթացների մասին նախաձեռնությամբ է հանդես եկել»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ