26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Խաղաղության հասնելը կամ խաղաղության պայմանագրի ստորագրումն ուղղակիորեն կախված է Ադրբեջանի քաղաքական կամքից․ Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցին։ Նա գրել է, որ խաղաղության հասնելը կամ խաղաղության պայմանագրի ստորագրումն ուղղակիորեն կախված է Ադրբեջանի քաղաքական կամքից։

«Իր ընդարձակ հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասն ներկայացրել է դեպի խաղաղություն տանող ճանապարհը։

Հայաստանն ունի յուրաքանչյուր խնդրի լուծման առնվազն 3 առաջարկ, հետևաբար, խաղաղության հասնելը կամ խաղաղության պայմանագրի ստորագրումն ուղղակիորեն կախված է Ադրբեջանի քաղաքական կամքից։

Ուրեմն՝ թող խաղաղություն տիրի», – գրել է Մարուքյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ