26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հոկտեմբերի 27-ի արտաքին քաղաքական հետքը

Երեկ Հոկտեմբերի 27-ի տարելիցն էր, բոլորը կրկին խոսում էին այդ ահաբեկչության, կազմակերպիչների մասով բացահայտման, վերաբացված գործի քննության մասին։ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, հայտարարել է, որ «գործի ամբողջական վերաբացումը կախված է Հայաստանի ինքնիշխանության լիարժեքությունից», եւ նշել, որ «գործն ունի արտաքին քաղաքական հետք»։ Նա կրկին խոսել է Մեղրիի տարբերակի մասին՝ դա կապելով արտաքին հետքի՝ Ռուսաստանի հետ։ Նրա մերձավոր շրջապատը պատմում է, որ Արամ Սարգսյանը տարիներ շարունակ պնդում է, որ Ռուսաստանի հատուկ ծառայություններն են սպանել իր եղբորը։ Նրա հակառուսական, պրոարեւմտյան հայացքները նաեւ այս համոզվածությամբ են պայմանավորված։

Երեկ եւս նա Եռաբլուրում ասել է․ «Կարծում եմ, որ միայն լուրջ ու ուժեղ պետություն ունենալու պարագայում Հայաստանը կարող է բացահայտել այս դեպքը»։ Լուրջ եւ ուժեղ պետություն ասելով էլ նկատի ունի՝ Ռուսաստանից կախում չունեցող, արեւմտամետ պետություն:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ