19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀ իշխանություններին բերել են Ռուսաստանի եւ Իրանի կազմաքանդման հստակ ծրագրի իրականացման նպատակով. Ձյունիկ Աղաջանյան. NEWS.am

Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, ցավոք սրտի, այս պահի դրությամբ, կարծես թե հետընթաց է գրանցում, եւ դա գրանցվում է ՀՀ իշխանությունների ակտիվ ջանքերով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:

Նրա խոսքով, հանրությանը փորձում են ինչ-ինչ փաստարկված մոտեցումներ ներկայացնել, սակայն ակնհայտ է, հատկապես ՔՊ-ական պատգամավորների կողմից հստակ ցուցումով գործողությունների եւ արտահայտությունների արդյունքում, որ ծրագիր է իրականացվում:

«Մենք հակառուսականության, հակաՀԱՊԿության խնդրի առաջ կանգնեցինք անցյալ տարի մայիսին, որը միանգամից խոչընդոտվեց: Հետո նույն փորձն արվեց նոյեմբերին շատ անսպասելի ԱԺ-ում հայտարարությունների մակարդակով: Սակայն աշխարհաքաղաքական իրադարձությունները թույլ չտվեցին այդ նախատեսված ծրագրի հստակ առաջմղումը: Այս պահին տեսնում ենք, որ այդ ծրագիրը շատ սրընթաց կերպով առաջ է մղվում: ՀակաՀԱՊԿության ներքո հակառուսական տրամադրությունների խրախուսումը այլդ թվում նաեւ մարդ-կազմակերպությունների, պատվերով ՀԿ-ների մշտապես հակառուսական, ռուսատյցությամբ հայտնի եղած մարդկանց ներգրավմամբ փորձ է արվում զրոյացնել աշխարհաքաղաքական կարեւորագույն կենտրոններից եւ մեր տարածաշրջանում կարեւորագույն գործոններից մեկի՝ Ռուսաստանի դերը եւ նրանց ընդհանրապես դուրս մղել տարածաշրջանից»,-ասաց նա:

Դեսպանի խոսքով, արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունն այդ ծրագրի իրագործման գործիքներից մեկն է. «Իսկ ծրագիրը նախատեսված է ընդհանրապես Արեւմտյան տիրապետության տակ դնել կասպիական ռեսուրսները եւ դրա տարանցման ուղիները, եւ այդ վերջնանպատակին հասնելու համար նրանք նաեւ իրականացնում են Ռուսաստանի եւ Իրանի կազմաքանդման գործողություններ: Այս պարագայում Հայաստանը մշտապես եղել է այն սեպը կամ այն պտուտակը, որը պահում էր տարածաշրջանային հավասարակշռությունը: Այդ պտուտակը գործող իշխանության կողմից հանելու պարագայում մենք տեսանք հավասարակշռության խախտում, նպատակների իրագործման ճանապարհին Արցախի փաստացի հանձնում, որը փաստացիորոեն տարածաշրջանը կձերբազատի, այսպես կոչված, հակամարտություններից՝ հստակ եւ սահուն ճանապարհ բացելով Արեւմուտքին ինտեգրվելու համար»,-ասաց Ձյունիկ Աղաջանյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանն Արեւմուտքի ձեռքին գործիք է դարձել 2018-ին, թավշյա հեղափոխության միջոցով. «Գործող իշխանություններին բերել են հստակ այդ ծրագրի իրականացման նպատակով: Այս տարածաշրջանում Հայաստանը մինչեւ 2018-ը եղել է հավասարակշռությունը պահող եւ այդ բախումը թույլ չտվող միակ երկիրը, որտեղ նաեւ համագործակցել են այդ բախվող ուժերը՝ ի դեմս Մինսկի խմբի: Այս իշխանության անդամների՝ իշխանության ղեկը ստանձնելուց հետո սահուն կերպով, մեր պետության հենասյուները քանդելու եւ կոտրելու միջոցով տարվել է գործող հավասարակշռության հենասյուների ապամոնտաժման գործընթաց եւ այս պահին արդեն վեկտորի շեղում է գնում»,-ասաց նա:

Ձյունիկ Աղաջանյանի խոսքով, Ռուսաստաննը մինչ այժմ փորձում էր ինչ-ինչ միջոցներով չեզոքացնել այդ երեւույթները, գուցե նաեւ միամտորեն կարծելով, որ ՀՀ գործող իշխանությունները զուտ անփորձությունից, միամտությունից, անգիտությունից, անսկզբունքայնությունից նման քայլերի են դիմում, եւ կարելի է նրանց խելքի բերել, ճիշտ ուղու վրա դնել, եւ այս պահին նրանք, հուսանք՝ գիտակցել են, որ սա հստակ իրականացվող քաղաքականություն է:

Հարցին, թե այս պայմաններում ի՞նչ կարող է անել Ռուսաստանը, նա պատասխանեց. «Ռուսաստանը շատ բան կարող է անել, բայց ես կարծում եմ, որ դեռ հույսը չի կտրել, որ կարող է ինչ-որ ձեւով վերահսկողության տակ պահել, կառավարել այս գործընթացները, որի հույսը ես չունեմ: Որքան շուտ Ռուսաստանը խելքի գա այս առումով, այնքան շուտ մեր ժողովրդի համար այս ծրագրի բոլոր նրբերանգները կդրսեւորվեն եւ հնարավորություն կտան մեր ժողովրդին իրոք արթնանալու եւ հասկանալու, որ իրենց արդար, բարի ցանկությունների շահագործմամբ իրենց ուղղակի տանում են սպանդարան, պետականության կորստի, ազգի գրեթե ոչնչացման, Արցախի ցեղասպանության եւ այստեղ թուրքական գործոնի լիարժեք տիրապետման, որը մեր պարագայում ուղղակի ոչնչացման է տանելու մեր ամբողջ ժողովրդին»:

Դեսպանը կարծիք հայտնեց, որ Արեւմուտքը սխլմամբ մտածում է, որ կարող է Թուրքիային կառավարել, բայց Թուրքիան շատ հմուտ խաղ է տանում. «Օգտվելով Արեւմուտքի կանաչ լույսից, որի հստակ ցուցիչը տեսանք 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հոկտեմբերի 5-ին այցելեց Թուրքիա, հանդիպեց ղեկավարության հետ եւ ոչ մի զսպող քայլի կոչ չարեց: Հակառակը, ուղիղ 10 օր հետո հաջորդեց Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը Արցախյան ճակատում: Այս իրավիճակում ակնկալել, որ Արեւմուտքը Թուրքիային ինչ-որ ձեւով զսպելու է, թյուրիմացություն է: Արեւմուտքում ենթադրում են, որ եթե հսկայական դրամական միջոցներ են տրամադրում Թուրքիային, եւ դրանով կարող են փակել ծորակները եւ ստիպելու են Թուրքիային ենթարկվել իրեն, բայց իրենք լավ չեն ճանաչում թուրքերին: Այս պարագայում մենք պետք է շատ զգույշ, չափված, խելամիտ քաղաքականություն վարենք, որ կարողանանք այս պահին կասեցնել այն աղետը, որ գեղեցիկ փաթեթավորմամն պատրաստվում է մեր գլխին եւ այդ բախման կիզակետ դառնալու վտանգից դուրս գալով կարողանանք ապահովել հայության, հայոց պետականությունների շահերի պաշտպանությունը»,-ասաց նա:

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի վերաբերյալ Արեւմուտքի տարբերակին, Ձյունիկ Աղաջանյանն ասաց. «Արեւմտյան կողմի ներկայացրած պայմանագրի դրույթներն ուղղակի աղետ են մեզ համար: Դա դարպասները բացելու, թուրքերին «էստի համեցեք» ասելու եւ սեփական պետությունը նրանց ոտքի տակ փռելու միջոց է ուղղակի: Ներկայացնում են, որ ՆԱՏՕ-ն կօգնի, Ամերիկան կօգնի, ոչ մեկը թույլ պետությանը չի օգնում: Արեւմուտքին պետք չէ ուժեղ Հայաստան, բայց Արեւմուտքին պետք էլ չի լրիվ ստրկացած Հայաստան, որովհետեւ շատ լավ գիտեն, որ հայերն այդ պարագայում ըմբոստանալու են եւ հակառակ ուղղությամբ շարժվեն: Նրանց պետք է շատ թուլացած Հայաստան, որը հստակ ենթարկվում է իրենց թելադրանքին»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ