12 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Երբ կար պետություն, կար նաև պետական մտածողություն․ Խաչատրյան

ՀՀԿ խորհդրի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

« «Նախորդ» իշխանությունների ժամանակահատվածում պետություն–եկեղեցի հարաբերությունները միշտ էլ  եղել են հայ հանրային կյանքի առանցքային բաղադրիչ։ Եվ դա ոչ միայն հայտարարությունների մակարդակում էր, այլ իրական քաղաքականության մաս էր՝ փաստացի համագործակցության օրինակներով։
Աչքովս  ընկավ մեկ կոնկրետ փաստաթուղթ՝ 2002թ․ օգոստոսի 22-ին  ՀՀ  վարչապետ Անդրանիկ Մարգարյանի  և Ամենայն Հայոց կաթողիկոսի միջև ստորագրած համագործակցության համաձայնագիրը։
Այդ համաձայնագրով ամրագրվում էր եկեղեցու դերակատարությունը կրթության, դաստիարակության, մշակույթի և ազգային ինքնության պահպանման գործընթացում։
Փաստաթուղթը հստակ վկայում է, որ եկեղեցին ընկալվում էր ոչ թե որպես սովորական կառույց, այլ որպես պետության ռազմավարական գործընկեր։
Երբ կար պետություն, կար նաև պետական մտածողություն, ինստիտուցիոնալ շարունակականություն ու արժեհամակարգային հստակություն…»։
Հնարավոր է սա text նկարն է
Հնարավոր է սա text նկարն է
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ