26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հիմա գոնե հասկանո՞ւմ եք՝ ինչ է կատարվում․ պետությունն է «մատաղ արվում»․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը մի քանի կոնկրետ փաստեր է ներկայացրել, որոնք խորհուրդ է տվել համեմատել՝ ավելի լավ պատկերացնելու համար, թե ուր են տանում Հայաստանն ու Արցախը գործող իշխանությունները։  

«Ով աչք ունի, թող տեսնի…

Հիմա ով չի ալարում՝ փորձում է, բացի կապիտուլյանտ Նիկոլից, «ձեռքի հետ» էլ մեղավոր կարգի նախկին իշխանություններին։

Եկեք փաստերով համեմատենք ու ամեն ինչ կընկնի իր տեղը։

2016թ. հոկտեմբեր 7, Իլհամ Ալիև. «Հայաստանն ունի հզոր հովանավորներ, որոնք նրան զենք ու զինամթերք են մատակարարում»։

2022թ. սեպտեմբեր 29, Նիկոլ Փաշինյան. «Մենք դեպքեր ունենք, երբ 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց ՀՀ նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից: Սա, իհարկե, ցավալի իրողություն է»։

Մի քանի փաստ ևս…

2016թ. հոկտեմբերի 7, Իլհամ Ալիև. «Փակ դռների հետևում մեզ ճնշում են ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։

2022թ. ապրիլ 13, Նիկոլ Փաշինյան. «Միջազգային հանրությունը Արցախի կարգավիճակի հարցում ակնկալում է նշաձողի որոշակի իջեցում»։

2022թ. հոկտեմբերի 7, ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյան. «ՀՀ-ն այլևս չունի ռեսուրս՝ Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու»։

Հիմա գոնե հասկանո՞ւմ եք՝ ինչ է կատարվում։ Չէ՞…

Պարզ բացատրում եմ։

Սերժ Սարգսյանի ժամանակ, 2016-ի հոկտեմբերի 7-ին Իլհամ Ալիևն էր փաստում, որ Ադրբեջանին ճնշում են ճանաչել Արցախի անկախությունը, իսկ Նիկոլ Փաշինյանի ժամանակ, 2022-ի նույն օրը՝ հոկտեմբերի 7-ին, Նիկոլի թիմակից Էդուարդ Աղաջանյանն է ասում՝ ՀՀ-ն այլևս չունի ռեսուրս՝ Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու։

Ավելին. 2016-ին Ալիևն ասում է, որ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանին տալիս են մեծ քանակությամբ զենք, իսկ 2022-ին Նիկոլն է բողոքում, որ զենքի խնդիր ունենք։

Հիմա հասկացա՞ք, որ Սերժ Սարգսյանը ձեզ հաղթանակ, արժանապատվություն ու կայունություն էր բերում, իսկ Նիկոլը՝ պարտություն, նվաստացում ու հազարավոր զոհեր։

Չհասկացաք, դժբախտաբար…մենք՝ «ջհանդամ», բայց պետությունն է «մատաղ արվում» նիկոլիստների ձեռքով»,- սոցցանցի իր էջում գրել է Էդուարդ Շարմազանովը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ