25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Այո՛, կան որոշակի խնդիրներ». ՔՊ խմբակցության քարտուղարը հայտարարեց՝ Ռուսաստանից սպասում են հստակ քայլերի ու գործողությունների

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը վստահեցնում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Պրահայից հետո Ռուսաստան մեկնելու մեջ պետք չէ ենթատեքստեր փնտրել։

«Այսօրվա արտաքին քաղաքականությունը բավականին թափանցիկ է, ու մենք ամեն ինչի մասին տեղեկացնում ենք մեր հանրությանը։ Այցը պայմանավորված էր նախօրոք լինելով, այսինքն՝ նախօրոք պլանավորված այց էր ու որևէ ենթատեքստ փնտրել պետք չէ», – Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց նա։

Ինչ վերաբերում է հայ-ռուսական համագործակցությանը՝ ՔՊ խմբակցության քարտուղարը նշեց, թե Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակցային երկրներ են ու շարունակում են այդ հարաբերությունները։

«Այո՛, կան որոշակի խնդիրներ, մենք արձանագրել ենք այդ խնդիրներն ու մեր գործընկերների հետ աշխատում ենք, դեռևս սպասում ենք հստակ քայլերի ու գործողությունների, որոնք վերաբերում են մեր Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնմանն ու պայմանագրային մեխանիզմների գործարկմանը», – ասաց Հովհաննիսյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ