25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայտնի է, թե Պրահայից հետո երբ կհանդիպեն Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը. ծրագրվել է ևս մեկ հանդիպո՞ւմ

Մինչ Պրահայում կկայանա Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև-ԵՄ-Ֆրանսիա քառակողմ հանդիպում, հայտնի դարձավ, որ բարձրաստիճան ևս մեկ հանդիպում է ծրագրվում նոյեմբեր ամսին: Այս մասին հայտնի է դարձել այսօր Պրահայում կայացած ԵԽ նախագահ Շառլ Միշելի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո տարածված պաշտոնական հաղորդագրությունից:

Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ նշվել է Շառլ Միշելի մասնակցությամբ հանդիպումների կարևորությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ինչպես նաև Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Շառլ Միշելին՝ միջնորդական առաքելության համար։ Հաղորդագրության համաձայն, նշվել է, որ Ադրբեջանն աջակցում է բրյուսելյան ձևաչափին։

«Զրույցի ընթացքում քննարկվել է հաջորդ ամիս Բրյուսելում նախատեսված եռակողմ հանդիպման օրակարգը»,- ասված է հաղորդագրությունում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ