30 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2022
KFC

«Հավաստի աղբյուր վարչապետը» շանտաժի է ենթարկում հայ ժողովրդին

download

Հոկտեմբերի 3-ը հայկական սոցցանցային օրացույցում կարելի է նշել «հավաստի աղբյուր» կոդով։ Այդ օրը ՀՀ դե-ֆակտո վարչապետի ընտանեկան օրաթերթում հրապարակվել էր հենց այդպես մակագրված հոդված, որտեղ, ըստ «անհայտ» հեղինակի, շարադրված էին Ադրբեջանի պահանջները Հայաստանից։ Ավելին՝ «Հավաստի աղբյուրն» «սպառնում է» հաջորդիվ գաղտնազերծել նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իրանի և ԵՄ-ի ակնկալիքները։

Զուգահեռաբար ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը, անդրադառնալով օրերս համացանցում ակտիվորեն տարածվող հայ ռազմագերիների գնդակահարման տեսանյութին, ասել է, որ «տեսանյութն ապացուցում է, որ մեզ օր առաջ խաղաղություն է պետք»։ Մի քանի մանր և միջին կալիբրի քպ-ական պատգամավորներ ևս նմանօրինակ տրամաբանությամբ տեքստեր են արտաբերել։

Այժմ փորձենք իրար կապել ինֆորմացիայի վերոնշյալ պատառիկներն ու ստանալ հայկական տեղեկատվական դաշտում ստեղծված պատկերն ու հասկանալ, թե ում կողմից և ինչու է այն ստեղծվել։

Փաստացի «Հավաստի աղբյուր» բեմական կեղծանունով հանդես եկող ՀՀ դե-ֆակտո վարչապետը նախ հերթական անգամ ահաբեկում է հայ ժողովրդին հնարավոր պատերազմով, ապա ներկայացնում կենսական նշանակության զիջումների ցանկ, հավելում, որ «Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության հասնելու համար պետք է հասցեագրել այս հարցերը», և վերջում իրեն հատուկ դեղին մամուլի լրագրողի տրամաբանությամբ ինտրիգը պահում՝ խոստանալով շարունակել շարքը։ Այսինքն՝ Հայաստանի և Արցախի համար վերջնական կործանման ուղին ներկայացվում է որպես «Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության հասնելու» ճանապարհ, իսկ այդ ամենը չանելու դեպքում հայ ժողովրդին սպառնում է պատերազմ։ Եթե ընդունենք, որ սա հենց այն է, ինչ թշնամին դրել է բանակցային սեղանին, ապա ՀՀ դե-ֆակտո վարչապետն ստանձնում է ադրբեջանական կողմի խոսափողի դերը և շանտաժի ենթարկում հայ ժողովրդին։ Մինչդեռ բանակցային սեղանի շուրջ ադրբեջանական խոսափողի փոխարեն հայկական շահը ներկայացնող անձ ունենալու դեպքում պատկերն ամբողջովին այլ պետք է լիներ։

Դե իսկ շարքային նախարար-պատգամավորները ձեռնամուխ են լինում նախորդ օրը տարածված սահմռկեցուցիչ տեսանյութը որպես իրենց ղեկավարի առաջարկած «խաղաղության» անհրաժեշտության ապացույց ներկայացնելու՝ իրականացնելով ժողովրդին տեղեկատվական ահաբեկչության ենթարկելու հաջորդ արարը, ինչն ինքնին ծաղր է բանականության և բարոյականության հանդեպ։ Այսինքն՝ եթե չզիջենք հնարավոր ու անհնար ամեն ինչ, չի լինի խաղաղություն։ Չլինի խաղաղություն, կշարունակեն լինել ռազմագերիների գնդակահարություններ։ Այնինչ Հայաստանի բնակչության դեմ Ադրբեջանի սանձազերծած վերջին պատերազմն իր բոլոր տարածքային և մարդկային կորուստներով ՀՀ դե-ֆակտո կառավարության առաջարկած «խաղաղության» օրակարգի ուղիղ հետևանքն է։

Այսպիսով՝ հարկ է արձանագրել, որ հերթական անգամ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները տեղեկատվական ահաբեկչության են ենթարկում հայ ժողովրդին՝ Ադբերջանի անունից սպառնալով պատերազմ՝ կենսական նշանակության զիջումներ չանելու դեպքում։ Փաստացի նրանց առաջարկած խաղաղությունն առանց օդապարիկի ինքնաթիռից նետվելու է նման՝ խոստումով, որ դա կբերի ապահով և հանգիստ հանգրվանի։

Ներքաղաքական կոնտեքստում, սակայն, հիմնական հարցն այն է, թե որն է այլընտրանքը։ Ի՞նչ է առաջարկում ընդդիմությունը, և որ ավելի կարևոր է՝ ինչպե՞ս է մատուցելու իր առաջարկը։ Տեղեկատվական դաշտում տոտալ մանիպուլյացիա հաստատած իշխանությունների մոտ դեռ ստացվում է կործանման ուղին հասարակության առաջ «սղղցնել» որպես «համապարփակ խաղաղության» ճանապարհ։ Կարողանալո՞ւ է ընդդիմությունը ճեղքել տեղեկատվական ճակատն ու առկայության դեպքում ճիշտ ձևակերպել ու մատուցել սեփական այլընտրանքը…

 

Աղբյուրը՝ Հայկական ալիք

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ