24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«2022-ին իրավունք չունենք նույն գետը երկրորդ անգամ մտնելու»․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «428 թ., Հայաստան։ Հայոց իշխանների գզվրտոցից ու բյուզանդա-պարսկական հակասություններից Հայաստանը արնաքամ էր լինում։

Ամենայն Հայոց Կաթողիկոս Սահակ Պարթեւը, գիտակցելով պետականության կորստի վտանգը, հայոց իշխաններին ու նախարարական տներին պետականության ու եկեղեցու շուրջ միավորվելու կոչեր էր անում։

Բայց իշխանները չլսեցին նրա հորդորները։

Մի մասը արեւմտասեր էր դարձել,իսկ մյուս մասը՝ արեւելասեր։

Արդյունքում՝ 428-ին անկում ապրեց Հայոց Արշակունիների թագավորությունը։

2022թ., Հայաստան։

Հայոց Վեհափառ Գարեգին Բ-ն ջանք չի խնայում միասնության հասնել ու փրկել անկումից հայոց պետականությունը։

428-ին հայ իշխանները չլսեցին Վեհափառ Սահակ Պարթեւի հորդորներն ու կորցրեցինք պետականությունը։

2022-ին իրավունք չունենք նույն գետը երկրորդ անգամ մտնելու։

Սա պետք է հասկանանք բոլորս ու այդ թվում՝ ՔՊ-ն եւ ուժային կառույցները։

Պետականությունը պահպանելու ճանապարհը Փաշինյանի հեռացումն է, որից հետո բոլոր ուժերը /իշխանություն ու ընդդիմություն/նոր ժամանակավոր իշխանություն պետք է ձեւավորեն։

Պետք է հասնել ազգային համերաշխության։

Մեր ժողովրդին պետք չեն ցնցումներ։

Մենք նոր ցնցումների տանելու հայրենիք չունենք։

Բայց Նիկոլով առաջ գնալու շանս էլ չունենք։

Հային իր Հայաստանն է պետք»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ