01 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2022
KFC

Նախկին ՀՀԿ-ական, այժմ իշխող ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի կնոջ ընկերությունն «ատկատով» է զբաղված. Ժողովուրդ

c8823d1bb

Նախկին ՀՀԿ-ական, այժմ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի կինը՝ Սուսաննա Աղաբաբյանը, տուրիստական ընկերություն ունի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Աղաբաբյանին պատկանող «Էդեն տուր» ընկերությունը թեեւ մի շարք ուղղություններով է աշխատում, բայց հիմնականում սոցփաթեթների վրա է կենտրոնացած: Մեզ հետ զրույցում պատգամավոր Թորոսյանը հաստատեց կնոջ բիզնեսին առնչվող լուրն ու փոխանցեց, որ ընկերությունը, այո, նաեւ սոցփաթեթների շահառուներին է սպասարկում:

«Լուրեր ունենք, թե Ձեր կնոջ ընկերությունը, շահառուների ու հյուրանոցների հետ ներքին պայմանավորվածությամբ, կոնկրետ «ատկատով» է զբաղված»,- դիմեցինք պատգամավորին: Թորոսյանն իհարկե հերքեց այդ լուրն ու երկար բացատրեց, թե ինչպես է տեղի ունենում շահառու-տուրիստական ընկերություն համագործակցությունը, բայց դե բոլորիս շրջապատում էլ մանկավարժներ կամ այլ շահառուներ կան, ու բոլորս էլ լավ գիտենք, թե ինչպես են մարդիկ կանխիկացնում սոցփաթեթների իրենց գումարները, ում ինչքան «փայ» տալով:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ