27 Նոյեմբերի, Կիրակի, 2022
KFC

Մենք կարող էինք քիչ զոհեր ունենալ, նաեւ կարող էինք ավելի շատ զոհեր ունենալ, բայց ունենալ հաղթանակ. Սեյրան Օհանյան

220x220

Փաստ է, որ Հայաստանը գտնվում է կապիտուլյացիոն վիճակում եւ հենց այնպես չի հայտնվել այս վիճակում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նխագահ Լեւոն տեր-Պետրոսյանի նախօրդ օրը տված հարցազրույցին:

«Վերջին տարիներին իշխանության եկան մարդիկ, որոնք ձախողեցին ամեն ինչ՝ եւ բանակցային գործընթացը: 30 տարիների քրտնաճան աշխատանքը բերել էր ինչ-որ մի բանակցային ներուժի ձեւավորման, որի վրա հենվելով կարող էինք շարունակել մեր պատմությունը, բայց այդպես չստացվեց: Այդ ձախողումն է, որ բերեց պատերազմի, ունեցանք զոհեր: Պետք է ասեմ, որ զոհերի զգալի մասը կարող էր չլինել, եթե պետությունը թիկունք կանգներ բանակին, ապահովեր անվտանգություն, նաեւ մարտական գործողությունների խորքում ինժեներական սարքավորումներ կահավորեր, պաշտպանական բնագծեր կահավորել: Երկրորդը, մենք կարող էինք ավելի շատ զոհեր ունենալ, բայց ունենալ հաղթանակ: Մեր ցավն այն է, որ մենք այս քանակի զոհերի պայմաններում ունեցել ենք պարտություն:
Այս իշխանությունները պարտությունից, կապիտուլյացիայից հետո ամբողջությամբ տապալել են արտաքին քաղաքականությունը, պաշտպանական քաղաքականությունը, բանակաշինությունը եւ ընդհանրապես պետական կառվարումը: Իհարկե, հետպատերազմյան տարիներին անհաջողությունների գործընթացները շարունակական են դարձրել: Այս պայմաններում նոյեմբերի 9-ի եւ մնացած փաստաթղթերը փաստացի կնիքն են նրա, ինչ այսօրվա իշխանությունները կատարել են»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ այսօրվա իշխանություններն են, որ գտնվում են ճնշման, պարտադրման ներքո. «Առաջին ամենակարեւոր պայմանը այս վիճակից դուրս գալու համար պետք է փոխել իշխանությունը, գա իշխանություն, որը կարող է արտաքին քաղաքականություն վարել, եւ մեր ներքին ազգային երաշխիքները ձեւավորել՝ բանակաշինություն, ներքին ամրապնդում եւ այլն: Արտաքին քաղաքականության մեջ փաստ է, որ պարտված իշխանությունը ճնշման ներքո է գտնվում, մեր բանակցողը մշտապես ճնշման ներքո է եւ այս պարագայում ամենակարեւոր խնդիրը բանակցողին փոխելն է»,-ընդգծեց Սեյրան Օհանյանը:

Անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի պնդմանը, որ բանակցողին փոխելը էական ոչինչ չի տալու, քանի որ վիճակը ծանրագույն է, Օհանյանն արձագանքեց. «Այն, որ իրավիճակը ծանրագույն է, հասկանալի է: Դե եկեք հանդուրժեք, նայենք, թե այս իշխանությունները ոնց են ամեն ինչ տանում մեր անկախության վերջնական փլուզման»:

Նա չհամաձայնեց, որ բանակցողին փոխելով ոչինչ չի փոխվի. «Այդպես չէ, կգան մարդիկ, իսկ ես գիտեմ, որ հայ ժողովուրդն ունակ է իշխանության բերել մարդկանց, որոնք ունեն ամուր բռունցք, կամք բանակցել;ու եւ կարող են այս անելանելի վիճակից դուրս գալ»:

Սեյրան Օհանյանը չցանկացավ նշել, թե ում է տեսնում այդ դերում. «Ես անձերի վրա կանգ չեմ առնի, ես գտնում եմ, որ համաժողովրդական պայքարով կարելի է գտնել մարդկանց, որոնք կարող են բերել անձնավորությունների, որոնք ունեն հմտություն, ունեն կառավարման ունակություններ, կառավարման փորձ, կամային հատկանիշներ այս վիճակից դուրս գլու համար»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ