23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Սա մկնիկի տիրակալի կամ հեռավոր վայրերից ստեղնաշարի գեներալի գրառում չէ, այլ պատին սեղմվածի դիմադրություն է: Եթե այլ ելք չկա՝ մենք մեր կռիվը պիտի տանք

Եթե ես իմ փոխարեն եմ խոսում, անձնապես կարող եմ համակրել «ոչ մի քայլ հետ մեր ազգային «իղձերից», կռվենք հանուն «Երկիր Նաիրիի» մինչև մահ ու հաղթանակ» ասողներին ու արժանապատվությամբ գնալ գերեզման (հուսամ պետք չի գա, իսկ անհրաժեշտության դեպքում ոգիս ինձ չի լքի), եթե հարցը դիտարկեմ Հայաստանի Հանրապետության և յուր քաղաքացիների համար պատասխանատու մեկի դիրքից՝ կգնամ ծանր ու դաժան լուծման և ցավագին կոմպրոմիսի: Բայց պետության ավարտն ու պետության ապագա զարգացման հնարավորության զիջումը (տես՝ անկախության զիջում-միասնական պետություն և սուվերեն միջանցքի տրամադրում-քվազիգոյացություն) էդ կոմպրոմիս չի՝ ինքնասպանություն ա, կամաց կամաց հայրենազրկում, գումարած անարժանապատիվ վախճան:

Եթե այլ ելք չկա՝ մենք մեր կռիվը պիտի տանք, որ մեզ օգնող լինի, չտվեցինք՝ չի լինի:

Սա խրոխտ կամ ռազմաշունչ կամ ոգեղեն խոսք չէ, մկնիկի տիրակալի կամ հեռավոր վայրերից ստեղնաշարի գեներալի գրառում չէ, այլ պատին սեղմվածի դիմադրություն է, որ չճզմվի: Սրանք տարբեր բաներ են: Պետությունը իր քաղաքացիների համար է, չկա պետություն՝ չկա քաղաքացի, իսկ մարդը բարձրագույն արժեք է, քանի որ միայն մարմին չէ, այլև բանականություն:

Ես պետություն ունեմ ու չեմ պատրաստվում զիջել այն, որովհետև, թե որպես պրիմատ-բնազդով, թե որպես բանական էակ իմ սոցիալ-մշակութային համատեքստով, ձևավորված հաբիտուսով ու ազատության պատկերացմամբ, որպես կոնկրետ լեզվական միջավայրի արդյունք և այդ լեզվի բարձրագույն դրսևորում պետության քաղաքացի, ուրիշի պետության մեջ ինձ չեմ ուզում պատկերացնել, իմը էս ա:
Եթե խոսքը զուտ ֆիզիկական մարմնի գոյապահպանումն է, ի՞նչ ասեմ, հայ էթնիկ խումբը Լոսում դեռ երկար կգոյատևի, Հայ առաքելական եկեղեցին, Կիլիկիո Տունն ու Հայ Յեղափոխական Դաշնակցությունը դեռ երկար կգտնեն ձևեր հայ էթնիկ համայնքները պահպանելու համար:

Գենաֆին Գասպարյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ