28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

«Հիմա Նիկոլը անոնսում է նոր պատերազմ․ Նա խաբել է ձեզ»․ Էդուարդ Շարմազանով

260190620_433948234762149_2357355194734305381_n (1)

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլի ու նիկոլիզմի հանցավոր անգործությունը։

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը մշտապես պահանջել է միջանցք։

Ավելին՝ ակնհայտ խոսել է նույնիսկ պատերազմով միջանցք բացելու մասին։

Դրան ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը խաղաղության դարաշրջան էր խոստանում ու հայտարարում՝ապագա կա։

Մեր բոլոր նախազգուշացումներին, որ պետք է ամրապնդել բանակն ու անվտանգությունը՝ զբաղված էր պրեմիա բաժանելով ու բանակից 24 միլիոնով ազատվելու նախագիծ առաջարկելով։

Նիկոլը, խախտելով 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը, առանց դիմադրության հանձնեց Բերձորն ու Աղավնոն։

Երբ ասացինք՝ չի կարելի նման քայլի ցնալ, պատասխանեցին՝ միջանցք տալուց խուսափելու համար տվեցինք։

Բայց Ադրբեջանը եւ միջանցք ուզեց, եւ ագրեսիա իրականացրեց։

Հիմա Նիկոլը անոնսում է նոր պատերազմ։

Նա խաբել է ձեզ։

Հայտարարել է խաղաղության դարաշրջան, բայց հիմա պատերազմի «աչքալուսանք» է տալիս։

Իսկ ի՞նչ է արել Փաշինյանը պատերազմին պատրաստ լինելու համար։

Ոչինչ։

Նույնիսկ զենք չի կարողացել բերել բանակի համար։

Բայց շուտով կլսենք սուպերհայրենասիրական կոչեր ու նոր սարդարապատներ տալու ելույթներ Փաշինյանի կատարմամբ։

Ակնհայտ է, գործի է դրվում պատերազմով միջանցք տալու հանցավոր սցենարը։

Այս անգամ էլ մեղավոր կկարգվեն ռուսները, չեմ բացառում անվտանգության ու պաշտպանության համակարգերի բարձրաստիճան սպաները:

Շատերը կմոռանան, որ պատերազմը բերել է Նիկոլը։

Արդյունքում կդառնանք թուրքական վիլայեթացման ենթակա տարածք։

Եթե դեմ ենք սրան,ուրեմն բոլոր պետական,հոգեւոր ու հասարակական առաջնորդներն ու ինստիտուտները, ինչպես նաեւ մտահոգ քաղաքացիները շտապ պետք է այլընտրանքային քայլեր ձեռնարկեն /ձեռնարկենք/ այս սպասվող զուլումից խուսափելու համար»։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ