19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մի գուցե սա վերջին հնարավորությունն է մեծ պատերազմից առաջ: Իսկ մեր դարձն ու ապաշխարություն կարող է այն կանխել /Տեսանյութ/

Մեր ազգը հոգնած է ու բեռնավորված: Բայց Աստված հատուկ ԽՈՍՏՈՒՄ ունի բոլոր հոգնածների ու բեռնավորվածների համար: Չապաշխարող քաղաքներին պարսավելուց հետո, մեր Տեր Հիսուս Քրիստոսն ասաց «Եկե՛ք ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և ես ձեզ կհանգստացնեմ» (Մթ. 11:28): Սիրելի ժողվուրդ: Ոչ մեկի վրա հույս մի դրեք, այլ Քրիստոսին եկեք: Եթե դուք հոգնած էք ու բեռնավորված, ձեր ցավերից, ձեր տառապանքներից, ձեր մեղքերից, ձեր անօրնություններից, եկեք Քրիստոսի մոտ: Եկեք այս Շաբաթ օրը, ժ. 17ին, Էջմիածին քաղաքի մուտքի՝ Սբ Գրիգոր Լուսավորչի Աջի մոտից մեկնարկելու է ուխտերթ դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Այս ուխտերթը մեր ազգի դարձի ու ապաշխարության խորհրդով է: Եկեք ձեր կոտրված ու բեռնավորված սրտերով՝ քայլենք Քրիստոսին վկայելով: Մեր համար մեծ խոստում կա: Ձեր համար մեծ խոստում կա, որ մեզ հանգիստ է տրվելու և նոր օր է բացվելու: Եկեք ու մի մնացեք: Մի գուցե սա վերջին հնարավորությունն է մեծ պատերազմից առաջ: Իսկ մեր դարձն ու ապաշխարություն կարող է այն կանխել: Խնդրում եմ, կիսեք սա ձեր էջերին, պատմեք մարդկանց, քաջալերեք ձեր ընկերներին ու տնեցիներին դառնալ Քրիստոսին, վկայել Փրկչին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ