29 Հունվարի, Կիրակի, 2023
KFC

Մենք շարունակում ենք նախապատրաստվել և շուտով համապատասխան քայլեր կձեռնարկենք. Էրդողանը չի բացառել Փաշինյանի հետ հանդիպում

08090000-0a00-0242-3783-08da635214c9_w1200_r1

Radar.am. Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Երևան այցի մասին հարցին։ Նրա խոսքով՝ Փելոսին Հարավային Կովկասում գործընթացների վրա ազդելու ոչ մի լծակ չունի.

«Վստահ եմ՝ նրա այցը շատ տեղերում անհանգստություն է առաջացրել։ Ավելորդ ուռճացնել պետք չէ։ Մենք շարունակում ենք նախապատրաստվել և շուտով համապատասխան քայլեր կձեռնարկենք»։ Էրդողանը նաև հավելել է, որ այս պահին քննարկում են Պրահայում կայանալիք Եվրոպական քաղաքական հանրության նիստին մասնակցելու հարցը. «Եթե Չեխիա մեկնելու որոշում կայացնենք, ենթադրաբար՝ այնտեղ կլինի նաև Նիկոլ Փաշինյանը։ Հայկական կողմն ավելի վաղ հայտնել էր առաջիկա հարթակում հանդիպման մասին։ Հնարավոր է՝ հնարավորություն ունենանք այնտեղ քննարկել այդ բոլոր հարցերը։ Սակայն, անշուշտ, մենք էլ Կովկասի մասով որոշակի նախաձեռնություններ կունենանք։ Այս պահին դեռ պլանավորման փուլում է։ Ես այդ հարցերը կքննարկեմ իմ եղբոր՝ Իլհամ Ալիևի հետ և դրանից կախված քայլեր կձեռնարկենք»,- ասել է Էրդողանը։

KFC

Արխիվ

Հունվարի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ