19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փառավորիր մեզ քո աստվածային զորությամբ և մի՜ լքիր քեզ հուսացողներին

Ո՜վ Տեր, Դու, որ օրհնում ես քեզ օրհնողներին, Դու, որ սրբացնում ես քեզ հուսացողներին։ Ապրեցրու քո ժողովրդին և օրհնիր քո ժառանգությունը։
Պահպանիր քո Եկեղեցու ամբողջությունը։ Սրբիր նրանց, ովքեր սիրով ողջունեցին քո Տան վայելչությունը։ Փառավորիր մեզ քո աստվածային զորությամբ և մի՜ լքիր քեզ հուսացողներին։ Խաղաղություն պարգևիր ամբողջ աշխարհին, Եկեղեցիներին, քահանաներին, քրիստոնյա թագավորներին, հայրապետներին և հայոց ազգի Հանրապետությանը, նրա զինվորյալ երիտասարդներին ու ամբողջ ժողովրդին։
Որովհետև բոլոր բարի տուրքերն ու բոլոր կատարյալ պարգևները վերևից են իջել՝ Քեզանից, որ լույսի Հայր ես, և Քեզ վայելում է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ