26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մարգարը դեռ մտածում է

Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալի հետ չի քննարկել Կենտրոն եւ Նորք Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի  վճիռը: Հիշեցնենք, որ  դատավոր Մխիթար Պապոյանը Օհանյանին դատապարտեց 6 տարվա ազատազրկման:

“Մինչեւ հունիսի 30-ը դեռ ժամանակ ունեմ, կքննարկեմ Օհանյանի հետ եւ պարզ կլինի, թե ինչ ենք որոշել”,-ասաց Վասակյանը:

Այն դիտարկմանը, թե անձամբ Վասակյանը ինչպես է տրամադրված` ասաց. “Իմ նախատրամադրվածությունը կապ չունի, ի վերջո որոշելու է իմ պաշտպանյալը, նրա վերջնական խոսքին եմ սպասում”,-ասաց փաստաբանը:

Մարգար Օհանյանի եղբայրը` Մուշեղ Օհանյանն էլ ասաց, որ Մարգարի առողջությունը լավ է: “Փառք Աստծո, խոսում ենք հետը, տեսակցում ենք, առողջական լուրջ խնդիրներ չունի: Բայց դեռ չենք խոսել բողոքարկելու մասին: Ասեմ, որ ինչպես որոշի Մարգար Օհանյանը, այնպես էլ լինելու է”,-Henaran.am-ին ասաց Մուշեղ Օհանյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ