19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Էրդողանը սպառնացել է Հայաստանին «հետևանքներով»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Ադրբեջանի հաղթանակով ավարտված պատերազմից հետո ձեռք բերված համաձայնագիրը խախտելու արդյունքում ստեղծված իրավիճակը մենք համարում ենք անընդունելի»,- ասել է Էրդողանը:

Ըստ նրա՝ Անկարան ցանկանում է, որ Հայաստանը ժամ առաջ հետ կանգնի «սխալ ճանապարհից» և, «իր ժամանակն ու էներգիան ծախսի խաղաղությունն ամրապնդելու ուղղությամբ»:

Թուրքիայի ղեկավարը Հայաստանին մեղադրել է նոյեմբերի 9-ի փաստաթղթի դրույթները չկատարելու մեջ:

«Մշտապես ագրեսիվ կեցվածք ցուցաբերող և համաձայնագրի պայմանները չկատարող Հայաստանի համար նման դիրքորոշումն իհարկե հետևանքներ կունենա»,- սպառնացել է Էրդողանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ