26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Իմ քայլից» ընդդիմությանը ասել են՝ ի՞նչ եք ասում, նման բան չի կարելի

Սեպտեմբերի 12-ից 13-ի գիշերը թշնամին հարձակվում է Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի վրա։ Ի՞նչ է հաջորդում դրան.

Դե-ֆակտո վարչապետը չի հայտարարում, որ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա

Չի հայտարարվում ռազմական դրություն

Չի հայտարարվում զորահավաք

Դրա փոխարեն հեռախոսազանգերի տեղատարափ է տեղի ունենում Ռուսաստան, ԱՄՆ և այլուր: Մինչև ինքդ չուզես օգնել քեզ, ոչ ոք չի օգնի:

Այսօրվա իրավիճակի հետ անմիջականորեն կապված մի քանի հետևություն պետք է արվի: Նախ, Հայաստանի արևելյան սահմանը ողջ երկայնքով գտնվում էր խորը թիկունքում, երբ Արցախը գտնվում էր հայկական վերահսկողության տակ: Սա նշանակում է, որ Արցախի վերաազատագրումը Հայաստանի անվտանգության երաշխիքն է: Եվ վերջիվերջո, մինչ փաշինյանները, թորոսյանները, ռուբինյանները, սիմոնյանները և մյուս պրոթուրքական քաղաքական գործիչները երկու տարի շարունակ բնակչությանը նախապատրաստում էին խաղաղության, Բաքուն զինվում էր և իր բնակչությանը նախապատրաստում նոր պատերազմի: Չէ՞ որ դեռ 2020 թ.-ի դեկտեմբերի 10-ին Բաքվում կայացած զորահանդեսի ժամանակ Ալիևը հայտարարել էր. «Զանգեզուրը, Սևանը, Երևանը մեր պատմական հողերն են»:

Այսպիսով, ադրբեջանական կողմը սահմանեց նպատակները` հասկացնելով, որ գոյապայքարը դեռ առջևում է: Ուստի «Արցախը հանձնենք և հանգիստ ապրենք» լևոնանիկոլական հայեցակարգը ի սկզբանե դատապարտված էր։

Ցավալի է, որ այսօրվա կրիտիկական իրավիճակին մոտեցանք այն մարդկանց հետ, որոնք ստորագրել էին կապիտուլյացիան: Դե-ֆակտո իշխանությունն այլևս կորցրել է լեգիտիմությունը։ Նրանք եկել են իշխանության՝ խոստանալով խաղաղություն, բայց բերել են պատերազմ, ինչը սպասելի էր։ Իսկ նրանց մնալու դեպքում կլինեն նոր պատերազմներ։ Առհասարակ, անհրաժեշտ է արձանագրել, որ ՔՊ կուսակցությունն ու իր ղեկավարությունը հանդիսանում են ոչ թե «խաղաղության», այլ պատերազմի և Հայաստանի պարտության կուսակցություն։ Խաղաղության իրական կուսակցությունն այն ուժերն են, որոնք դեմ են են արտահայտվել կապիտուլյացիոն կառավարությանը և կողմ՝ հայկական բանակին։

Սեպտեմբերի 13-ի հետ կապված ևս մեկ կարևոր դրվագ կա. ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել դե-ֆակտո վարչապետի մասնակցությամբ նիստին: Չնայած դե-ֆակտո իսխանությունների և մերձիշխանական օղակների կողմից այս փաստի շահարկմանը, պատճառները բնավ քաղաքական չեն։ Ընդդիմությունն առաջարկել է անկախ քաղաքական հայացքներից հանդես գալ համատեղ հայտարարությամբ։ «Իմ քայլը» մերժել է: Այնուհետև ընդդիմությունն առաջարկել է համատեղ հայտարարության մեջ ներառել Թուրքիայի դերի դատապարտումը։ Ինչին ի պատասխան նրանց ասել են. «ինչ եք ասում, նման բան չի կարելի ասել»։ Այսինքն՝ թուրքամետ քաղաքական գործիչները, որոնք այժմ գտնվում են Հայաստանի իշխանության ղեկին, հրաժարվում են դատապարտել Թուրքիային։

Սերգեյ Մելքոնյան, Կարեն Իգիթյան

Աղբյուրը՝ Հայկական Ալիք

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ