26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Խորհուրդ Քոչարյանին եւ ԲՀԿ-ին

ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանը ծանոթ չէ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին եւ չի էլ ցանկանում ծանոթանալ մեկ պարզ պատճառով` Քոչարյանի մեսիջները անօգուտ են եւ ոչինչ չեն փոխում: Կարապետյանը  Henaran.am-ի հետ զրույցում նշեց. ‘Չեմ էլ ծանոթանա, որովհետև համարում եմ, որ որևէ նոր բան Ռոբերտ Քոչարյանը չի ասում’:

Մեր դիտարկմանը, թե միգուցե հարցազրույցում հետաքրքիր հաղորդագրություններ կան ուղղված ԲՀԿ-ին, ՆԺԿ ղեկավարը ժպտալով ասաց.

‘Եթե մեսիջներով շարժվեինք, հիմա տեղ չէինք հասնի’: Նա խորհուրդ տվեց և երկրորդ նախագահին, և ԲՀԿ-ին.  ‘Թող իրար մեջ մեսիջներ փոխանցեն’,-եզրափակեց Արամ Կարապետյանը:

Հիշեցնենք, որ այսօր Ռոբերտ Քոչարյանը հարցազրուցում հայտարարել էր, որ ինքը առնչություն չունի ԲՀԿ-ի խորհրդարանական համակարգի անցնելու վերաբերյալ առաջարկի հետ և խորհուրդ էր տվել նրանց, ովքեր ամենուր իր ստվերն են փնտրում, լավ բացել աչքերը և հասկանալ, որ ԲՀԿ-ն ի զորու է ինքնուրույն ձևավորել կուսակցության քաղաքական օրակարգ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ