26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հռչակեցին՝ քաղաքը մերն է

 Գյումրու ավագանու քաղաքացիական նախաձեռնությունն այսօր ընդունել է հռչակագիր, որում ասվում է.

՛՛Մենք, Գյումրու քաղաքացիներս,

 

Գնահատելով Հայաստանի պետական եւ Գյումրու տեղական իշխանությունների, բարեգործական եւ միջազգային կազմակերպությունների, անհատ բարերարների եւ բարեկամ երկրների ներդրումներն ու բարենորոգումները, որ արվել են մեր համաքաղաքացիների համար,

 

Ցավով արձանագրում ենք, որ արդեն ավելի քան 24 տարի է քաղաքը չի կարողանում վերականգնել իր երբեմնի փառքն ու հեղինակությունը, 20 տարուց ավելի է, ինչ չի հաջողվում ապահովել քաղաքային կենցաղի եւ կեցության համար անհրաժեշտ պայմանները, քաղաքացիների 47 տոկոսն ապրում է աղքատության պայմաններում, 6000 ընտանիք դեռ ապրում է ժամանակավոր կացարաններում, փողոցների ու բակերի 80 տոկոսն ավերակ են, մոտ 120 շենք վթարային է, բնակչության թիվը պակասել է մոտ 120000-ով, երբեմնի  արդյունաբերական ձեռնարկություններում աշխատողների թիվը, 45000-ից նվազելով, հասել է մոտ 3000-ի, աշխատանքային միգրացիան եւ արտագաղթի ծավալները, բարքերի անկումն ու կոռուպցիան նվաստացնում եւ հուսահատեցնում են մնացողներին:

 

Անցած 15 տարիներին մենք եւ քաղաքացիական հասարակության բազմաթիվ այլ ներկայացուցիչներ պետական եւ տեղական իշխանությունների ուշադրությունը բազմիցս հրավիրել ենք Գյումրու խնդիրների եւ իրական վերածննդի հրամայականի վրա, վերլուծվել, դիտարկվել ու տեղական իշխանությանն են ներկայացվել իր գործունեության, քաղաքապետի եւ ավագանու լիազորությունների կատարման որակի մասին եզրակացություններ եւ քննադատություն, արվել են քաղաքային կյանքի բարելավմանն ուղղված առաջարկություններ: Ցավոք, ապարդյուն. քաղաքը կառավարվել է առանց հանրային մասնակցության, առանց նախաձեռնող ավագանու եւ առանց երկարաժամկետ ռազմավարության:

 

Հարգելի համաքաղաքացիներ, մենք բավականաչափ տեւական ժամանակ, վերոհիշյալը վերլուծելուց հետո, քաղաքային խնդիրների արմատական լուծման այլ եղանակ չգտանք, քան տեղական իշխանություն կամ իշխանության մաս դառնալով բարեփոխումների իրականացման ճանապարհն է:

 

Այսով հռչակում ենք Գյումրու ավագանու 2012 թվի սեպտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններում ավագանու թեկնածուների թիմ առաջադրելու մեր քաղաքացիական նախաձեռնությունը:

 

Մեր խնդիրներն են.

 

  1. Ընտրություններում մասնակցելու համար առաջադրել երբեք իշխանությունում չներգրավված, կոռումպացված եւ հանցագործ կառավարումներում չվարկաբեկված, իրենց գործերում որոշակի նվաճումներ ունեցող ու քաղաքի զարգացման իրատեսական ծրագիր ունեցող ավագանու անդամության թեկնածուների թիմ:

 

  1. Համախմբել գյումրեցիներին կայանալիք տեղական ընտրություններում ազատ եւ արդար կամարտահայտման գաղափարի եւ այս նախաձեռնության շուրջ:

 

  1. Հաղթել կայանալիք ընտրություններում. Գյումրու 2012-2016 թթ. ավագանու կազմում այս նախաձեռնության մասնակիցներից եւ համակիրներից ունենալով առավելագույն թվով անդամներ:

 

  1. Համբերությամբ, հետեւողականորեն եւ հանրային մասնակցությամբ ձեռնամուխ լինել  քաղաքային հիմնախնդիրների լուծմանը:

 

  1. Որպես տեղական իշխանության մաս, պարբերաբար հաշվետու լինել քաղաքացիներին հաջողությունների եւ անհաջողությունների մասին, ունենալ իսկապես թափանցիկ, ազնիվ եւ բարեխիղճ տեղական ինքնակառավարում ՛՛:

 

Քաղաքացիներ.

Սեյրան Մարտիրոսյան, իրավապաշտպան

Վահան Թումասյան, հասարակական գործիչ

Լեւոն Բարսեղյան, հասարակական գործիչ

Գեւորգ Պետրոսյան, բնապահպան

Արտաշես Բոյաջյան, ազգագրագետ, ժողովրդագիր

Կարեն Պետրոսյան, տնտեսագետ

Հարությունյան Ղարիբ, տնտեսագետ

Մարգարիտա Մինասյան, գործարար

Նիկոլ Մարգարյան, ազգագրագետ, մշակույթի հետազոտող

Ալեքսան Տեր-Մինասյան, հասարակական գործիչ, գործարար

Աշոտ Միրզոյան, ճարտարապետ

Բաղդասարյան Արման, ինժեներ

Յայլոյան Թամարա, փաստաբան

Պետրոսյան Արմեն, հասարակական գործիչ

Կարեն Տերտերյան, հասարակական գործիչ

Արմեն Պետրոսյան, հասարակական գործիչ

Նաջարյան Արթուր, հասարակական գործիչ

Նադեժդա Հակոբյան, հասարակական գործիչ

Աննա Եղոյան, հասարակական գործիչ, միջազգային փորձագետ

Համլետ Կիրակոսյան, լրագրող, խմբագիր

Եպրաքսյա Մեխակյան, հրատարակիչ

Կարինե Մկրտչյան, գործարար

Արմինե Էլբակյան, ճարտարագետ

Ստեփան Կակոսյան, տնտեսագետ

Կարեն Ավագյան, գործարար

Մխոյան Անահիտ, հասարակական գործիչ

Հասմիկ Մխիթարյան, հեռուստահաղորդավար

Արտուշ Մկրտչյան, հասարակական գործիչ

Նազելի Բաղդասարյան, իրավագետ, ԶԼՄ կառավարիչ

Մարիեն Խաչատրյան, տնտեսագետ

Աստղիկ Բախալբաշյան, դասախոս

Արմինե Գմյուր-Կարապետյան, հոգեբան

Արթուր Էդար, դրամատուրգ

Էմմա Ալեքսանյան, մանկավարժ

Քնարչիկ Խաչատրյան, հեռուստահաղորդավար, լրագրող

Արսեն Վարդանյան, քաղաքացիական լրագրող

Վազգեն Մարտիրոսյան, քաղաքացիական լրագրող

Շուշան Վարդանյան, քաղաքացիական լրագրող

Անահիտ Կորյուն, հասարակական գործիչ

Սաշա Սերոբյան, քաղաքացի

Գարուշ Խաչատրյան, գործարար

Գուգուշ Թագվորյան, խմբավար

Աշոտ Ղարիբյան, ձեւավորող

Համլետ Մոսինյան, լրագրող

Սուսաննա Մելքոնյան, հասարակական գործիչ

Քնարիկ Հարությունյան, հաղորդավար, լրագրող

Սերգեյ Գաբրիելյան, հասարակական գործիչ

Ալլա Խաչատրյան, հասարակական գործիչ

Արթուր Վարդանյան-մանկավարժ, իրավագետ

Հասմիկ Պետրոսյան, բժիշկ, վերականգնողաբան

Սերգեյ Հայրապետյան, ռեժիսյոր

Վարդուհի Գրիգորյան, ռեժիսյոր

Լեւոն Գալստյան, բնապահպան

Գայանե Գալոյան, կառավարիչ

Գրիգոր Աղանյան, ծրագրավորող

Արա Սուքիասյան, մանկավարժ

Արշակ Ադամյան, լրագրող

Գագիկ Ներսիսյան, տպագրիչ, բնապահպան

Հայկ Բարսեղյան, լուսանկարիչ

Հայկ Խառատյան,  օպերատոր

Վարդուհի Կարապետյան, մանկավարժ

Գոռ Հակոբյան, երաժիշտ

Գեդեոն Սիմոնյան, կամավոր

Ֆլորա Նախշքարյան, ուսանող

Հասմիկ Բաղդասարյան, ուսանող

Նարեկ Դշխունյան, ուսանող

Անուշ Նախշքարյան, ուսանող

Անահիտ Սերոբյան, ուսանող

Ռեբեկա Հովհաննիսյան, ուսանող

Ելենա Մարտիրոսյան

Քրիստինա Պողոսյան

Լուիզա Պետրոսյան

Արթուր Ֆրանգուլյան

Անահիտ Սերոբյան

Նելլի Մինասյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ