24 Մարտի, Ուրբաթ, 2023
KFC

Երբ աշխարհի ու ՌԴ-ի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վրա, մտավախություններ կան, որ դա կարող է հանգեցնել ապակայունացման մեր տարածաշրջանում. ՀՀ վարչապետ

f63184de530271_63184de5302b2.thumb

Մեր տարածաշրջանի համար դժվար ժամանակներ են, կան անվտանգության մարտահրավերներ, Վլադիվոստոկում ընթացող Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երբ ողջ համաշխարհային հանրության և, հատկապես, անվտանգության ոլորտում Հայաստանի ռազմավարական գործընկերոջ ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վրա, կոնկրետ մտավախություններ կան, որ դա կարող է հանգեցնել ապակայունացման մեր տարածաշրջանում», – ասաց Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ 2020 թվականին ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ռուսաստանի և միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած էր կորոնավիրուսի խնդրի վրա։

Փաշինյանը հույս հայտնեց, որ Ռուսաստանի հետ սերտ գործընկերության պայմաններում հնարավոր կլինի վերահսկողության տակ պահել իրավիճակը տարածաշրջանում։

KFC

Արխիվ

Մարտի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ