25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Դուք էլ քաջացեք ու մի վախեցեք վկայել Քրիստոսին /Տեսանյութ/

Արցախի հերոս, Պաշտպանության Բանակի գնադպետ Կարեն Ջալավյանը /Քյոխ/ շատ կարևոր շեշտադրում է արել:

– Լսում եմ շատ-հարգելի գնդապետի այս խոսքերը, ուրախանում, ու ասում երանի մեր ազգի զինվորականության, ղեկավարության, և հոգևոր մշակութային էլիտայի գոնե մի 10 տոկոսն այսպես վկայեր Քրիստոսին և հորդորեր մեր ազգի վերադարձ դեպի Աստծուն: Սիրելի լսողներ: Անկախ ձեր դիրքից ու պաշտոնից, դուք էլ քաջաբար վկայեք Քրիստոսի նկատմամբ ձեր հավատքի մասին: Վկայեք Քրիստոսին ու հորդորեք մեր ազգին վերադառնալ Քրիստոս Աստծուն՝ ուր մեր կյանքն է, հաղթանակն ու բնական վիճակը: Այս մարդը խիզախորեն վկայում է Քրիստոսի նկատմամբ ունեցած իր հավատքի մասին: Դուք էլ քաջացե՛ք ու մի՛ վախեցեք վկայել Քրիստոսին: Հիշու՞մ էք, Ինքն ասաց «Ով որ ինձ կը խոստովանի մարդկանց առաջ, ես էլ կը խոստովանեմ նրան իմ Հօր առաջ, որ երկնքում է։

Եւ ով ինձ կ՚ուրանայ մարդկանց առաջ, ես էլ նրան կ՚ուրանամ իմ Հօր առաջ, որ երկնքում է» Մատթ. 10:32-33: Փառք Աստծո այս մարդու համար, և բոլոր այն մարդկանց համար, ովքեր քաջաբար մարդկանց առաջ վկայում են ճշմարիտ Աստված Տեր Հիսուս Քրիստոսին: Խնդրում եմ, դուք էլ քաջացեք: Մեր ազգը ձեզանից էլ պետք է լսի այսպիս խոսքեր, որպեսզի իր վրայից թոթափի չարասիրությունը և դառնա Աստծուն: Խնդրում եմ, դուք էլ աղոթեք ու, ինչպես Տեր Հիսուսը մեզ սովորեցրեց, ասեք, «Տեր, մշակներ հանիր քո հնդձի համար»: Տեր, քո սրտին հաճելի առաջնորդներ ուղարկիր մեր ազգի համար: Խնդրում եմ, մի անտեսեք սա, մի անտեսեք այս բանի կարևորությունը, կսիեք ձեր էջերին ու տարածեք մարդկանց, որպեսզի մեր ազգ սա էլ լսի, մտածի, ու մի գուցե ժողովուրդը սկսի դառնալ Աստծուն ու ապաշխարել: Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում նշել է կիսասարկավագ Արմեն Հարեյանը: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ