05 Փետրվարի, Կիրակի, 2023
KFC

Spin Dictators կամ Spin Նիկոլ. Հայկ Դերզյան

305627079_635577558138456_20000001323374318_n
ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Spin Dictators կամ Spin Նիկոլ
 
Ժամանակակից աշխարհում փոփոխություններին են ենթարկվում բոլորը, անգամ բռնապետերը: Եթե ժամանակին մի շարք երկրներում առկա էին վախ տարածող բռնապետեր, ապա ներկայումս գործում են ստի բռնապետեր, նույն ինքը՝ Spin Dictators:
 
Ահա թե որն է տարբերությունը Fear Dictators-ի և Spin Dictators-ի միջև
Վերցնենք, մեր տեղական spin (սպին)-ին՝ Նիկոլ Փաշինյանին:
Ի դեպ, spin-ը տեղեկատվության մանիպուլյացիան է
Վերջինս լայն հասարակության նկատմամբ ռեպրեսիաներ չի իրականացնում, սակայն անհատական ճնշումների է դիմում հասարակության ակտիվ հատվածի նկատմամբ: Այսօր կան բազմաթիվ կալանավորվածներ, մարդիկ, ում նկատմամբ քրեական գործեր են հարուցված, զոհեր և այլն..:
 
Այլ կերպ ասած՝ վախի բռնապետի և ստի բռնապետի միջև իրականում լուրջ տարբերություններ չկան: Երկուսն էլ պահում են իշխանություն, երկուսն էլ փորձում են չեզոքացնել այլախոհներին իրենց ժամանակին համապատասխան մեթոդներով:
Ստի բռնապետերը իրենցով են անում տեղեկատվական դաշտը: Ձեզ հրամցնում են, թե մեդիա դաշտը ընդդիմությանն է և այլն…, բայց ավելի լավ խորանալու դեպքում դուք կտեսնեք, թե որքան մեծ է տեղեկատվական դաշտի վրա գործող իշխանության ազդեցությունը: Ի դեպ, խոսքը գնում է և դասական և սոցիալական մեդիայի մասին: Սպին Նիկոլը հանրության ուղեղը պտտում է սպիների պես և այդ կերպ ակտիվ կառավարում երկիրը: Նա բնականաբար մենակ չէ, ունի լավ backoffice և այլ օգնող контора-ներ:
Ի դեպ Spin բռնապետերի քարոզչության հիմքում ևս ընկած է այն, որ իրենք դեմ են բռնապետությանը..: Այս դեպքում այո, դեմ են, դե որ բացի իրենցից այլ մեկը լինի այդ պատվավոր գործին..:
 
Հաջորդիվ կխոսենք whataboutism-ի մասին, որը ներարկել են ժողովրդի մի հատվածի մեջ և որը ակտիվորեն օգտագործում են ֆեյք ընդդիմադիրները» :
 
 
 
 
 
KFC

Արխիվ

Փետրվարի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ