26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ուզում ենք Արթուր Դավթյանին վերջին շանս տալ՝ փրկելու իր պատիվը»․ զոհված զինծառայողների ծնողները Գլխավոր դատախազության շենքի մոտ պահանջում են ձերբակալել Նիկոլ Փաշինյանին

44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները Գլխավոր դատախազության շենքի մոտ են՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու պահանջով։ Ծնողները փակել են Երևանի Վազգեն Սարգսյան փողոցը։  

44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը լրագրողների հետ զրույցում նշեց՝ այնպես, ինչպես ապրիլից սկսած, այժմ էլ գլխավորր դատախազ Արթուր Դավթյանից շարունակում են պահանջել  ձերբակալել Նիկոլ Փաշինյանի։ Եթե գլխավոր դատախազն այդպես վարվեր 4 ամիս առաջ, երկիրը նոր արհավիրքների առջև չէր կանգնի։ 

«Բոլորս գիտենք, որ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է մոտ օրերս, և մենք ուզում ենք նրան ընդամենը վերջին շանս տալ՝ փրկելու իր պատիվը, իր ընտանիքի պատիվը, որպեսզի դավաճանի խարանը մեկընդմիշտ չդրվի նրա և նրա սերունդների ճակատին։ Որպեսզի նա վերջապես կայացնի այդ կարևոր որոշումը, և այդ որոշմամբ կասեցնի նաև մեր պետության շարունակական կազմաքանդումը»,- ասաց զոհված զինծառայողի մայրը։

«Մենք տեղեկացանք, որ Փաշինյանը վաղը մեկնում է Բրյուսել՝ հանդիպման։ Բայց նա չպետք է ներկայացնի հայ ժողովրդին, նա դրա իրավունքը չունի։ Մենք պահանջում ենք, որ գլխավոր դատախազը կանխի նրա գործողությունները, այն էլ՝ որքան հնարավոր է շուտ»,- լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալյանը։

Նրա խոսքով՝ վաղը Փաշինյանը կրկիին ինչ-որ այլ փաստաթուղթ կստորագրի, և կսկսենք Հայաստանից տարածքներ տալ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ