11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

«Բերձորի միջանցք»-ով երթևեկությունն անվտանգ է․ օգոստոսի 31-ից հետո Հայաստանի հետ կապը կիրականացվի նոր միջանցքով․ ԱՀ ՆԳՆ

Արցախի ՆԳ նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու «Բերձորի միջանցք»-ով երթևեկությունն անվտանգ է:

Արցախի Հանրապետություն մտնող և դեպի Հայաստանի Հանրապետություն ելք կատարող քաղաքացիների ազատ տեղաշարժն ապահովում են ռուս խաղաղապահները:

Օգոստոսի 31-ից հետո Հայաստանի Հանրապետության հետ կապը կիրականացվի նոր միջանցքով` հարավային ուղղությամբ, Բերդաձորի ենթաշրջանի տարածքով, որի մասին ՆԳ նախարարությունը կտրամադրի հստակ ու մանրամասն տեղեկություն։

«Հաշվի առնելով քաղաքացիների մտահոգությունը, ՆԳ նախարարությունը օրվա կտրվածքով երկու անգամ` կեսօրին և երեկոյան, կհրապարակի Բերձորի գործող միջանցքի մասին թարմ տեղեկատվություն», – հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ