20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ընտրություններից առաջ Արագածավանի համայնքապետին կրկին հետողորմյա են արել. «Հրապարակ»

«Իշխանությունները Տավրոս Սափեյանի հաղթանակի համար գործի են դնում հնարավոր եւ անհնար բոլոր միջոցները։

Գրել էինք, որ վերջին ՏԻՄ ընտրություններից հետո Թալինը մեկ անգամ էլ է խոշորացվելու: Մի քանի խոշոր համայնքներ Թալինին միացնելու նպատակը մեկն է՝ այդ համայնքների բնակիչների քվեն կորզելը` հօգուտ իշխանական թեկնածուի: Խոսքն Արագածավան, Արտենի, եւս 3 համայնքի մասին է։ Պարզվում է՝ ամիսներ առաջ Արագածավանի 20-ամյա համայնքապետ Անդրանիկ Պապիկյանին պարտադրել են դիմում գրել, հեռանալ, նրա փոխարեն Սափեյանի մտերիմին՝ ոմն Արթուր Հովսեփյանի նշանակել են ԺՊ։

Պապիկյանը ճնշումների ներքո դիմում է գրել, մեկ օր անց գնացել` հետ է վերցրել դիմումը, սակայն ՔՊ-ն դատարանով կասեցրել է նրա գործունեությունը։ Իսկ ընտրություններից առաջ Պապիկյանին կրկին հետողորմյա են արել, որ Սափեյանի համար գյուղից ձայներ ապահովի եւ եղբորորդուն՝ Աղաջան Պապիկյանին, ընդգրկել են ՔՊ ցուցակ, իսկ Արթուր Հովսեփյանին էլ ցուցակի երկրորդ համար են գրել, որ երկու ֆրոնտով Արագածավանից ձայն հավաքեն։

Նշենք, որ Թալինում հինգ ուժ է հայտ ներկայացրել՝ Ֆիրդուս Զաքարյանի «Կայունությունը», ՔՊ-Ն, Նորայր Նորիկյանի «Արդար Հայաստանը», «Ապրելու երկիրը» եւ Հայ հեղափոխական դաշնակցությունը»։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ