25 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2023
KFC

«Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքն ու առողջությունն անգին են»․ ՀՀ նախագահը ցավակցական ուղերձ է հղել

f62fddeee6b8bc_62fddeee6b8fc.thumb

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել՝ հորդորելով քաղաքացիներին ու տնտեսվարողներին խստագույնս պահպանել անվտանգության կանոնները, քանզի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու կյանքն ու առողջությունն անգին են։

«Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունը, որը խլեց բազմաթիվ կյանքեր, ընդհանուր դժբախտություն դարձավ մեր երկրի բոլոր բնակիչների համար։

Հայաստանի Հանրապետությունում հայտարարված սգո այս օրերին՝ ի հիշատակ տեղի ունեցած ողբերգության զոհերի, խորապես  ցավակցում եմ զոհվածների հարազատներին և կիսում կորստյան վիշտը: Շուտափույթ  ապաքինում եմ մաղթում վիրավորներին ու տուժածներին

Ցանկանում եմ նաև իմ և բոլորիս անունից շնորհակալություն հայտնել Արտակարգ իրավիճակների նախարարության և քաղաքապետարանի աշխատակիցներին, մեր բժիշկներին, այլ պատկան մարմինների աշխատակիցներին, Հայկական Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչներին և մեր կամավորներին՝ անձնուրաց աշխատանքի համար։

Այս սարսափելի ողբերգության կապակցությամբ ևս մեկ անգամ մեր բոլոր քաղաքացիներին, տնտեսվարող սուբյեկտներին և իրավասու մարմիններին հորդորում եմ մշտապես լինել զգոն, խստագույնս պահպանել անվտանգության կանոնները, քանի որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքն ու առողջությունն անգին են», – նշված է ուղերձում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ