30 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2022
KFC

Զարթնի՛ր ու խելքի արի Ա՛զգ, Հայրենիքդ ոչնչացնում են. Արթուր Թովմասյան

245136607_898063754432779_1505000626872360871_n
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
« «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո, մետրոներում և օդանավակայաններում տեղադրված պայթուցիկ սարքերի կեղծ ահազանգերը, դա իշխանության կողմից միտումնավոր որդեգրած ներքին քաղաքականությունն է՝ ստեղծել Հայաստանում տոտալ վախի մթնոլորտ, որի նպատակներից մեկն է կանխարգել աշնանը սպասվող ընդդիմության ընդվզումները և մարդաշատ հավաքները: Բայց ես ավելի քան վստահ եմ, որ այս ողբերգական իրավիճակում հայ ժողովուրդը հասկանալով, թե ինչ աղետի առջև է կանգնած, կհամախմբվի և վերջնական լուծում կգտնի:
 
Հակառակ դեպքում, մի խումբ կապիտուլյանտների, դավաճանների և անհայրենիքների պատճառով Ազգովի հայրենազուրկ ենք դառնալու։ Զարթնի՛ր ու խելքի արի Ա՛զգ, Հայրենիքդ ոչնչացնում են…
Ամուր հավատք, բազկի զորություն և կամքի ուժ բոլորիս․ երբ Աստված մեզ հետ է, և մեր գործն արդար, ո՞վ կարող է մեզ հակառակ լինել:
 
Հ.Գ. Իսկ դո՛ւ մահաբե՛ր կապիտուլյա՛նտ, մի՛ թպրտա՛, պի՛ղծ ու դավաճա՛ն արարա՛ծ, միևնույն է դատվելո՛ւ ես, թե՛ դու, թե՛ քո բաշիբոզուկների թայֆեն»:
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ