28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանում սգո օր կհայտարարվի

39ADF456-B601-4188-91F7-51E37ED03E3A

Հայաստանի կառավարությունը սգո օր կհայտարարի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի առնչությամբ։ Այս մասին հայտնեցին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ սգո օրվա ամսաթիվը կհստակեցվի փրկարարական աշխատանքների ավարտից հետո։

 

«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 16-ի։ Նրանց շարքում են նաև մեկ մանկահասակ երեխա ու հղի կին։ Երևանի բժշկական կենտրոններ է դիմել 60 քաղաքացի, որոնցից 12-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մնացած 48-ը դուրս են գրվել։ Անհետ կորած է համարվում 18 քաղաքացի։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ