05 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2022
KFC

Քանի՞ կյանք կփրկվեր և քանի՞ անգամ ավելի արագ կմարվեր հրդեհը, եթե ՀՀ ղեկավարի պաշտոնը զբաղեցնողը դեռ 3 տարի առաջ ընդամենը 1 մլն դոլար տրամադրեր 3 ուղղաթիռի համար․ Հակոբ Ճաղարյան

f5d03ecca4a3f8_5d03ecca4a458.thumb

Նիկոլ Փաշինյանի՝ ավիացիոն հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը, անդրադառնալով «Սուրմալու» առևտրի կենտրոնի՝ երեկ տեղի ունեցած պայթյունին ու դրա ողբերգական հետևանքներին, իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տվել հանցագործության մասին․

«Սուրմալու» շուկայի պայթյունը

(Հայտարարություն հանցագործության մասին)

Ես հասկանում եմ, որ գրառումս պայթյունի նպատակի, կազմակերպման, հետևանքների հետ կապ չունի: Բայց, անկախ այդ ամենից, պայթյունը փաստ է, իսկ դրա հետևանքների հնարավորինս արագ դադարեցումը և ավելի շատ վնասներից խուսափելը պետության պարտականությունն է:

Իսկ դրա համար 2019 թ. հունիսին ես` այդ պահին ՀՀ վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանս, հասկանալով ավիացիայի կիրառման կարևորությունն ու օգտակարությունն արտակարգ իրավիճակներում, փնտրել, և գտել եմ ՀՀ համար լավագույն ուղղաթիռների տարբերակը և դրանց ձեռքբերման հնարավորությունն արտադրողից՝ ընդամենը $300.000ով՝ ամեն մեկի համար:

Խորհրդակցելով ամբողջ պատերազմի ընացքում թռիչքներ կատարած ուղղաթիռների հրամանատարների, Խամփերյանցի անվան ռազմաօդային համալսարանի օդաչուների, ուղղաթիռը սպասարկող ինժեներական անձնակազմի հետ, հավաստագրել ենք, որ ուղղաթիռներն իրենց տեխնիկական տվյալներով ամբողջությամբ համապատասխանում են ՀՀ աշխարհագրական պայմաններում հրդեհաշիջման, սանիտարական, վթարա-փրկարարական, գյուղատնտեսական և ցանկացած այլ աշխատանքների ներկայացվող պահանջներին․

Աշխատանքային բարձրությունը՝ մինչև 4.000մ (Արագածի բարձրությունը)

Օդի ջերմաստիճանի՝ +/- 40 պայմաններում:

Դրանից հետո ես հանդիպել և խորհրդակցել եմ այն ժամանակ դեռևս ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ, ով նույնպես, հասկանալով առաջարկիս կարևորությունը, անվերապահորեն ընդունել է նման ուղղաթիռների անհրաժեշտությունը՝ վերը նշված ոլորտներում:

Որից հետո ծրագիրը իմ և պ-ն Ցոլակյանի կողմից ներկայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Արդյունքում ես որևէ պատասխան չեմ ստացել:

Ֆելիքս Ցոլակյանին ավիացիայի «հզոր մասնագետ» Փաշինյանի կողմից հպանցիկ ասվել է, որ ուղղաթիռները հին են և ուկրաինական, նպատակահարմար չէ դրանց ձեռքբերումը:

Ամենայն հավանականությամբ, նրա խորհրդատուները երիտօլիգարխ Քովիդի պարետ, համատեղության կարգով կանանց իրավունքների պաշտպան, ինչպես նաև Երևանի նախկին գլխավոր շուն ստերջացնողը և լոուքոստերով Միլան սուրճ խմելու թռիչքների ջատագով օրիորդն են եղել:

Այն դեպքում, երբ ուղղաթիռները ՄԻ-2 տիպի լրիվ նոր, (մասնագետների համար) glass cockpit տարբերակով, կոմպոզիտ վինտերով, հզորացված շարժիչներով, Ուկրաինայի կողմից (օդանավեր արտադրող երկրի) սերտիֆիկացված էին որպես նոր տիպ` Mi-2AM-1 (սա նույնպես մասնագետների համար):

Հավելվածում կգտնեք տվյալները:

Այս գրառումով չեմ անդրադառնա պայթյունների և դրանց հետևանքների, կազմակերպիչների, ԱԱԾ անգործության, քաղաքական ասպեկտին:

Այս գրառումը միայն փրկարարական աշխատանքների մասնագիտական կազմակերպումը նպատակաուղղված տապալելու մասին է:

Քանի՞ կյանք կարող էր փրկվել և քանի՞ անգամ ավելի արագ կդադարեցվեր արդեն 24 ժամ անց, բայց դեռևս շարունակվող հրդեհը, եթե ՀՀ ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը դեռևս 3 տարի առաջ ընդամենը 1 մլն ԱՄՆ դոլար տրամադրեր (3 ուղղաթիռի համար) հրշեջ և փրկարարական աշխատանքների կազմակերպման անհրաժեշտության հրամայականին:

Ընդգծեմ, որ ամեն ուղղաթիռի գինը փոխվարչապետի վերելակի վերանորոգման գնին է, պետական ապարատին տրվող ամենամսյա պարգևավճարների քառորդից քիչ, պատերազմի օրերին կառուցվող ավտոպարկի դարպասի ու անցակետի արժեքին….

Ես մեղադրում եմ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին՝ ծանր հետևանքներ ունեցող հանցավոր անգործության համար:

Թող դա չլինեին իմ առաջարկած, գործող սանիտարական ուղղաթիռին իրենց բեռնատարողության հնարավորություններով 5 անգամ և 1 ժամվա թռիչքի արժեքով 3 անգամ գերազանցող ուղղաթիռները: Թող լիներ ավելի ձեռնտու, ավելի թանկ, ավելի կատարյալ, ավելի ժամանակակից տեխնիկա:

Բայց լիներ մի բան: Որի մասին քեզ զեկուցում են քո ավիացիայի հարցերով խորհրդականն ու քո կառավարության Արտակարգ Իրավիճակների Նախարարության ղեկավարը՝ միասին, քննարկած, հաշվարկած, համաձայնեցված:

Բայց երբ իռլանդական ավիաընկերությանը 5 մլն եվրո անվարձահատույց, իր երկրի շուկա մուտք գործելու համար տրամադրող երկիրն իր ազգային անվտանգության վրա չի ծախսում գոնե 1 մլն ԱՄՆ դոլլար, ես պնդում եմ, որ կառավարիչն ու իր խումբը հանցագործ են:

Հաջորդ գրառմանս փաստերով կներկայացնեմ աշխարհի լավագույն (առանց չափազանցման) հրդեհաշեջ մեքենաների, դրանց գնի, ձեռքբերման հնարավորությունների, արտակարգ իրավիճակների պարագայում անհապաղ գործող համակարգի և նմանատիպ առաջարկները, որոնք նույնպես արվել են քայլիչ թափառաշրջիկին, և որոնց նույնպես ոչ մի արձագանք չի հետևել նրա կողմից»։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ